Իսրայելի վարչապետին վրդովել են իսպանացի գործընկերոջ խոսքերը, որոնք նա ասել է պետական TVE հեռուստաալիքով։
Խոսքը Պեդրո Սանչեսի հետեւյալ հայտարարության մասին է. «Այն տեսանյութերը, որոնք մենք տեսնում ենք, եւ սպանված երեխաների աճող թիվը, լուրջ կասկածներ են առաջացնում, թե արդյոք Իսրայելը պահպանում է միջազգային իրավունքը… Բարեկամ երկրները եւս պետք է միմյանց ասեն ճշմարտությունը»:
Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ «ամոթալի» են անվանվել «Իսպանիայի վարչապետի հայտարարություններն այն օրը, երբ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները սպանում են իսրայելցիներին Երուսաղեմում»։