• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՔՊ-ականը դարձավ Ալավերդու նոր համայնքապետ

aliq 12:10 | 05.12.2023
aliq 12:10 | 05.12.2023
Alaverdi

Դեկտեմբերի 5-ին Ալավերդիում գումարվել է արտահերթ նիստ, որին մասնակցել են Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ը: Վերջիններս էլ անվստահություն են հայտնել «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին եւ նոր համայնքապետ ընտրել ՔՊ-ի ղեկավար Դավիթ Ղումաշյանին:

Ըստ Tert.am-ի՝ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելուց առաջ տեղի է ունեցել լեզվակռիվ ու քաշքշուկ ՔՊ-ականների եւ Թամազյանի կողմնակիցների, մասնավորապես՝ Մեսրոպ Առաքելյանի միջեւ:  Դրանից հետո ոստիկանները դուրս են տարել Առաքելյանին, որը վերցրել էր քվեատուփը՝ լրագրողներին ցույց տալու համար, որ արդեն քվեարկությունը տեղի է ունեցել:

Միջադեպի պատճառով առաջարկվել է նախկին քվեարկությունը համարել անվավեր եւ քվեարկել երկրորդ անգամ: Սենյակում է եղել նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Վերջինիս եւ Թամազյանի միջեւ եւս լեզվակռիվ է սկսվել, վիրավորանքներ են հնչել։ Ոստիկանները դուրս են տարել նաեւ Ալավերդու գործող համայնքապետ Թամազյանին։

Դեկտեմբերի 5-ին ավելի վաղ Ալավերդու բնակիչները, ի պաշտպանություն համայնքապետի, համայնքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել։

2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ համամասնական ընտրությունների արդյունքներով ՔՊ եւ «Ապրելու երկիր» կուսակցություններին տրվել էր հավասար թվով՝ 13-ական մանդատ, եւս մեկ մանդատ տրվել էր «Հայ ազգային կոնգրես»-ին։ Կոալիցիա էին կազմել «Ապրելու երկիրը» եւ «Հայ ազգային կոնգրեսը»։

 

Դեկտեմբերի 2-ին Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Արցախը եւ ՀՀ անվտանգությունը խորտակած գործող իշխանությունները, որոնք որպես իրենց ձեռքբերում խոսում են ժողովորդավարությունից, հավատացնում են, թե իրենք ընտրություններում հաղթած ընդդիմադիրներին հնարավորություն են ընձեռում աշխատելու տեղական ինքնակառավարման մարմիններում, սակայն դա իրականության հետ աղերս չունի:

Զուրաբյանը նշել է, որ ըստ տեղեկությունների՝ նոյեմբերի 23-ին անցկացված վարչության նիստում ՔՊ-ն քննարկել է ժողովրդի կողմից ընտրված ընդդիմադիր համայնքապետներից իշխանությունը խլելու հնարավորությունները: «Որոշել են, որ գրոհելու ժամանակն է, որպեսզի իշխանությունը խլեն Ալավերդու համայնքապետից»,- հավելել էր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Հայաքվե» նախաձեռնությունը տապալելով՝ ձեզ փրկում ենք. Ալեն Սիմոնյան
հաջորդը
Հայաստանը կարող է օգուտ քաղել միջանցքի շահագործումից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն