• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ժողովրդավարության եւ անվտանգության հակադրության մասին

aliq 18:30 | 19.12.2023
aliq 18:30 | 19.12.2023
նկար՝ հեղափոխություն

«Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպությունը նոր գիրք է առաջարկում՝ «Քննելով հանրային մտահոգությունների բազմազանությունը․ սոցիալականը | խաղաղությունը | տարածաշրջանը»։

Այն ամփոփումն է եռափուլ խորքային սոցիոլոգիական հետազոտության, որը «Սոցիոսկոպն» իրականացրել է 2022 թվականին։

Գրքում քննության է առնվում հետպատերազմյան համատեքստում հասարակական մտահոգությունների ընդգրկույթը՝ սոցիալ-տնտեսական եւ ներքաղաքական ոլորտներից մինչեւ տարածաշրջան, տարածաշրջանում հարեւանների հետ հարաբերություններ, խաղաղություն եւ ապագա, բացահայտում խաղաղության, տարածաշրջանի եւ Հայաստանի սուբյեկտության շուրջ գերիշխող քաղաքական դիսկուրսները եւ փորձագիտական մոտեցումները։

Ալիք Մեդիան ներկայացնում է մի հատված եւ առաջարկում գրքին ծանոթանալ այստեղ։

Ժողովրդավար Հայաստանի պատկերը ավտորիտար Ադրբեջանին հակադրելիս իշխանությունները շեշտադրում են ժողովրդավարության՝ անվտանգության եւ խաղաղության երաշ­խիք լինելու հանգամանքը։

Տարածաշրջանում ժողովրդավարու­թյան «հանգրվանի» այս փաթեթավորումը հիմնականում ուղղ­ված է արտաքին դերակատարներին՝ հակադրվելով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին։ Ժողովրդավարությունն այս համատեքստում հանդես է գալիս իբրեւ միջազգային գործիչների աջակցու­թյան, հետեւաբար նաեւ անվտանգության երաշխիք։ Ժողովրդա­վարությունն, այսպիսով, ձեւակերպվում է իբրեւ պետականությունը փրկող կապիտալ։

Ավելին՝ ժողովրդավարությունը կարեւորվում է նաեւ խաղաղության օրակարգի տեսանկյունից՝ որպես ժողովրդի ձայնն այդ օրակարգում սահմանադրող։

Ժողովրդավար Հայաստանի եւ ավտորիտար տարածաշրջա­նի հակադրությունը տարածված մոտեցում է նաեւ փորձագետների շրջանում։

Որպես խաղաղ համակեցության անհնարինության փաստարկ՝ հաճախ օգտագործվում է Հայաստանի չորս հարեւաններից երեքի ավտորիտար բնույթը։ Հարեւան Ադրբեջանը եւ Թուրքիան, ըստ փորձագետների, լինելով ավտորիտար եւ ռեժիմային պետություններ, խաղաղ համակեցություն չունեն իրենց պետությունների ներսում, իսկ այլ պետությունների հետ հարաբերություններում վարում են ծավալապաշտական քաղաքականություններ։ Ավելին՝ իրենց ռե­ժիմի պահպանության եւ վերարտադրության համար, ինչպես կարծում են փորձագետները, այս երկրները քսենոֆոբ քաղաքականու­թյունների գործադրող են.

Ադրբեջանն այս տարիների ընթացքում դաստիարակել է հայատյացություն, այդ իշխանության գաղափարական հիմքը դա է, նա չի կարող հետքայլ անել դրանից, եւ իր փոքր հաղթանակները Հայաստանի նկատմամբ ռեժիմը պահելու գրավականն են։

Ազգագրագետ, մշակութային մարդաբան

Մյուս կողմից՝ փորձագետների շրջանում կա գիտակցում, որ գերտերությունները, որոնց քաղաքական եւ տնտեսական շահերից է բխում տարածաշրջանում շարունակական լարվածության պահ­պանությունը եւ խաղաղության հաստատման ձգձգումը, հայերի շրջանում սնում են հակաթուրքականություն եւ դրան փոխառնչված գոյացական վախեր, որոնց հետնախորքում իրենք ներկայանում են իբրեւ երկկողմ հարաբերությունների «փրկիչ» կամ «միջնորդ»՝ պա­հելով իրենց գերիշխանությունը եւ շարունակաբար նվազեցնելով Հայաստանի անկախությունն ու քաղաքական գործորդությունը։

Օգտագործելով ընտրություններով ժողովրդից ստացած ման­դատն իբրեւ երկրի ներսում օրենքի (ցավալիորեն՝ ոչ իրավունքի) գերակայության, իսկ երկրից դուրս՝ խաղաղության դարաշրջանի հաստատման լեգիտիմություն, իշխանությունները մնում են ժողո­վրդավարության ֆորմալ (ընտրական) եւ պոպուլիստական ընկալ­ման շրջանակում, որում ժողովրդի հետ ինքնանույնացումը հար­մար միջոց է դառնում ՝ պատնեշվելու քննադատություններից եւ «կիսելու» մեղադրանքների կամ պատասխանատվությունների բա­ժինը ժողովրդի հետ։

Շահարկելով հենման կետը՝ ժողովրդի կամ­քը, որի մեջբերման համար հաճախ օգտագործվում է «հասարակա­կան կարծիքի ուսումնասիրության», ինչպես Պ. Բուրդիոն էր ասում, քաղաքական կատեգորիան (Բուրդիո, 2019), իշխանությունները միաժամանակ ունակ չեն հաղթահարելու ընդդիմության հոդավորած «դավաճան եւ հողատու» դիսկուրսը՝ վերարտադրելով դրա տրամաբանությունը.

Ինչպես վարչապետը երեկվա իր ելույթում արձանագրեց, ժողովուրդը վերջին համապետական ընտրություններով շատ հստակ արձանագրեց, թե ով է հողատուն, եւ ով է դավաճանը։

Էդուարդ Աղաջանյան

Սրան զուգահեռ պատերազմներ վերապրած պետություններին բնորոշ աճող ռազմականացման եւ անվտանգայնացման քաղաքականությունների հետնախորքում հանրային­ քաղաքական դաշ­տում հյուսվում է «ժողովրդավարություն, թե անվտանգություն» երկ­ընտրանքը։

Այդ երկընտրանքը ձեւակերպող ընդդիմադիր ուժերը, դրանց ծառայող լրատվամիջոցները եւ փորձագիտական շրջա­նակներն ունեն ուժ եւ իշխանություն անվտանգայնության տրա­մաբանության եւ քաղաքականության ներքո հարցադրելու ժո­ղովրդավարության անհրաժեշտությունը՝ սահմանելով «ազգային անվտանգության» կամ ուժեղ պետության գերակայությունը ժողովրդավարական կամ թույլ պետության համեմատ։

Ղարաբաղյան կոնֆլիկտը տարիներ շարունակ իշխանության պահպանմանն ու վերարտադրմանը ծառայեցրած հայաստանյան եւ ղարաբաղյան այս ուժերը պնդում են, թե ժողովրդավարության հետեւանքով անվտանգային հարցերը եւ մարտահրավերները հե­տին պլան են մղվում։ Սակայն քննադատական հայացքն անհրա­ժեշտ է՝ նկատելու, որ անվտանգությունը հակասական բնույթ ունի, եւ այն անհրաժեշտաբար դրական կամ ունիվերսալ չէ։

Կարեւոր են համատեքստը, ինչպես նաեւ անվտանգության քաղաքականու­թյուններ մշակող եւ այն գործադրող իշխանության (լայն իմաստով) սուբյեկտները եւ նրանց շահերը, քանի որ անվտանգության քաղաքականության բանեցումը նշանակում է, որ մինչ որոշ շերտեր կամ խմբեր դառնում են արտոնյալ կամ պաշտպանված, այն արտադ­րում է անհամաչափ ուժային հարաբերություններ արտոնյալ դարձած եւ ստորադասված հասարակական խմբերի միջեւ։

Միաժամանակ քննադատական հայացքն անհրաժեշտ է՝ արձանագրելու, որ անվտանգային քաղաքականությունները գործադրողը պետությունը եւ դրա համապատասխան ուժի ինստիտուտներն են, որոնք հիմնվում են ուժի բազմապատկման տրամաբանության վրա՝ ի հաշիվ սոցիալական ոլորտների եւ ճնշված խմբերի է՛լ ավելի լուս­անցքայնացման։

Հետեւաբար որքան էլ բարդ, սակայն հետպատերազմյան Հայաստանում խիստ անհրաժեշտ է անվտանգայնաց­ման եւ ռազմականացման ջատագովության եւ դրանց արդեն իսկ նկատելի քաղաքականությունների հարցադրումը. անվտանգություն ինչի հաշվին եւ ում կողմից, ինչ եղանակներով եւ քաղաքակա­նություններով, սոցիալական, տնտեսական, բնապահպանական, գենդերային ինչ ազդեցություններով եւ մարտահրավերներով։

Միաժամանակ կարեւոր է, որ մտահոգության եւ քննադատու­թյան առարկա դառնան պայմանները, որոնք հնարավոր են դարձ­րել անվտանգայնացումը եւ դրա առանձնահատուկ լեզուն, որ թույլ է տվել ուժի սուբյեկտին ձեւակերպել վտանգն ու դրա դեմ պայքարելու միջոցների լեգիտմությունը։

Ժողովրդավարության քաղաքական ճգնաժամի մասին խոսում են բազմաթիվ հասարակագետներ աշխարհի տարբեր անկյուններում։ Լիբերալ ժողովրդավարության ճգնաժամի առումով այն արտահայտվում է աջ եւ ծայրահեղ աջ ուժերի ամրապնդմամբ, որոնք հարցականի տակ են դնում նեոլիբերալ իսթեբլիշմենթը՝ առաջար կելով կամ փոխարինելով այն ռեակցիոն նեոլիբերալիզմի քաղա­քականություններով։

Միաժամանակ նշանակալի է սոցիալական ժողովրդավարության քայքայումը գլոբալացող, նեոլիբերալ կա­պիտալիզմի ներկա ձեւերի ամրապնդման հետնախորքում (Fraser, 2019)։ Այս քայքայումը առավել լայն եւ բազմաշերտ ազդեցություն­ներ եւ հետեւանքներ ունի սոցիալական, բնապահպանական, առողջապահական եւ այլ հարակից ոլորտների վրա։

Հետպատերազմյան Հայաստանի հանրային­ քաղաքական դաշտ նետված «ժողովրդավարություն, թե անվտանգություն» երկ­ընտրանքը, որ ձեւակերպվում է տեղական իշխանության համար պայքարի տրամաբանության ներքո, այդուհանդերձ, առնչված է գլոբալ գործընթացներին եւ ժողովրդավարական ինստիտուտների թուլացմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գուտերեշը կայցելի Բաքու. Դյուժարիկ
հաջորդը
ՄԻԵԴ-ի դատավճիռը հայ զինծառայողների սպանության առնչությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն