• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ներգաղթյալները ֆրանսերենի պարտադիր քննություն կհանձնեն

aliq 11:15 | 23.12.2023
aliq 11:15 | 23.12.2023
Բողոքի ցույց Փարիզում

Փարիզում լայնածավալ բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ Ֆրանսիայում միգրացիոն կանոնները խստացնող նոր օրենքի։ Ուրբաթ հարյուրավոր ներգաղթյալներ, հիմնականում աֆրիկյան երկրներից, դուրս են եկել Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ՝ արտահայտելու իրենց դժգոհությունը օրինագծի վերաբերյալ։

Միգրացիոն քաղաքականության խստացման նոր օրենքը, որը հայտնի է որպես Դարմանենի օրենք, մեծ դժգոհություն է առաջացնում հասարակության մեջ։ Օրենքը նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են անօրինական ներգաղթյալների նկատմամբ վերահսկողության խստացմանը՝ ներառյալ նրանց արտաքսման հնարավորությանը։ Սակայն օրինագիծն արժանացել է ասոցիացիաների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների քննադատությանն ու դիմադրությանը:

Ըստ նոր օրենքի՝ ապօրինի ներգաղթյալներին այսուհետեւ կավելացնեն հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում, իսկ հանցագործություն կատարած անձինք անհապաղ կարտաքսվեն։ Բացի դրանից՝ ներգաղթյալների ընտանիքների անդամների համար ներդրվում է ֆրանսերենի պարտադիր քննություն հանձնելու պահանջը։Օրենքը նաեւ առաջարկում է երկրում մնալու օրինականացում այն ​​ներգաղթյալների համար, ովքեր կարող են աշխատանք գտնել այն ոլորտում, որտեղ աշխատուժի պակաս կա։

Ընդդեմ նոր օրենքի բողոքի ցույցեր են նախատեսվում ոչ միայն Փարիզում, այլ նաեւ Ֆրանսիայի այլ քաղաքներում, դրանց թվում՝ Ռենում, Մարսելում, Լիոնում, Թուլուզում եւ Բրեստում։ Ներգաղթյալների պաշտպանության ասոցիացիաները նաեւ կոչ են անում արհմիություններին գործադուլներ կազմակերպել ընդդեմ «ռասիզմի եւ ֆաշիզմի»։Ներգաղթյալների պաշտպանության ասոցիացիաների կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցները քննադատել են նաեւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինին։

Չնայած օրենքի նկատմամբ բողոքներին եւ բացասական վերաբերմունքին՝ Ֆրանսիայի խորհրդարանն այն ընդունել է երկար քննարկումներից հետո։ Երկրի ծայրամասերում որոշ քաղաքական գործիչներ իրենց անհամաձայնությունն են արտահայտել եւ հայտարարել, որ չեն կիրառելու նոր միջոցները։ Առողջապահության նախարար Օրելլան Ռուսոն, ի նշան օրենքի դեմ բողոքի, հրաժարական է տվել, սակայն նախագահ Մակրոնը հրաժարականը չի ընդունել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եղանակը Հայաստանում
հաջորդը
Իսրայելն օգտագործել է իր ամենաավերիչ ռումբերից մեկը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն