Լեռնային Ղարավաղի 315 միլիարդ դրամ պարտքի 187 միլիարդ դրամը՝ ԼՂ կառավարության, 85.5 միլիարդ դրամը հիմնադրամների պարտատոմսերն են, 22.5 միլիարդ դրամը՝ ֆիզիկական անձանց, 19 միլիարդ դրամը` իրավաբանական անձանց վարկերն են։
Հայաստանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի ունեցած 315 միլիարդ դրամ պարտքը ներառում է նաև ԼՂ–ում հիփոթեքային վարկով ձեռք բերված տների գումարը՝ 14 միլիարդ դրամ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հայաստանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի կառավարության շուրջ 315 միլիարդ դրամի պարտավորությունը կանցնի ՀՀ-ին, որի 70%-ն իր վրա կվերցնի ՀՀ Կառավարությունը, իսկ 30%-ը` ՀՀ բանկերը։