Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում էթնիկ զտումների գագաթնակետն էին։ Դրա մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
«34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման եւ էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, խեղվեցին եւ անհետ կորան, կես միլիոնը փախստական դարձան»,– X-ի (նախկին Թվիթեր) իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳՆ-ն։
ՀՀ արտգործնախարարությունը հունվարի 15-ին հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին եւ ընդգծել նման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը: