Պակիստանը հետ է կանչում Իրանում իր դեսպանին: Այդ երկրի ԱԳՆ-ի՝ հունվարի 17-ին տարածած հայտարության մեջ նշվում է, որ Իսլամաբադն իր տարածքում հարձակումն անօրինական է համարում եւ իրեն պատասխանելու իրավունք է վերապահում:
Ավելի վաղ Պակիստանի ԱԳՆ-ն, հայտնելով, որ Իրանի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է երկու երեխա, եւ վիրավորվել երեք աղջիկ, նախազգուշացրել է Պակիստանի տարածքում Իրանի կողմից հարձակումների հնարավոր բացասական հետեւանքների մասին։ «Պակիստանի ինքնիշխանության նման խախտումն անընդունելի է եւ կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների»,- ասված է հայտարարությունում:
Նրանք նշել են, որ միջադեպը տեղի է ունեցել «հակառակ Պակիստանի եւ Իրանի իշխանությունների միջեւ կապի մի քանի ուղիների առկայության»։