Իսրայելի ռազմական կաբինետը տարաձայնություններ ունի Գազայի պատերազմին առնչվող առանցքային հարցերի շուրջ, գրում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների տվյալներով՝ պաշտպանության նախարար Գալանտը հանդես է գալիս ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների օգտին հանուն գերիների վերադարձի։ Իսկ վարչապետ Նեթանյահուն եւ ընդդիմության առաջնորդ եւ ռազմական խորհրդի կազմում ընդգրկված Բենի Գանցը համարում են, որ միայն ռազմական ճնշումը կստիպի ՀԱՄԱՍ-ի զինյալներին գնալ զիջումների։
Միեւնույն ժամանակ նրանք տարբեր տեսակետներ ունեն պատերազմին վերջ դնելու շուրջ բանակցությունների անհրաժեշտության եւ Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարման վերաբերյալ։
Տարաձայնությունները սրվել են, քանի որ Իսրայելին չի հաջողվում վերադարձնել բոլոր գերիներին: Իսրայելի կառավարությունում հակասությունները սրվել են նաեւ Վաշինգտոնի ճնշման պատճառով. Նահանգները Թել Ավիվին մշտապես կոչ է անում ահաբեկիչների դեմ պատերազմում խուսափել քաղաքացիական անձանց շրջանում զոհերից:
Հունվարի 17-ին Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Գազայի հատվածում խաղաղ բնակչության զոհերի թիվը հասել է 24 հազար 448-ի։