Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ 2023 թվականի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում վարկերի տոկոսադրույքները նվազել են: Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ նոյեմբերին վարկերի տոկոսադրույքը 13,69 % է, իսկ դեկտեմբերին նվազել է մինչեւ 12,94 %։
Ուշագրավ է, որ 2023-ի դեկտեմբերին նվազումն առավելապես ազդել է լարիով վերցված վարկերի վրա։ Դեկտեմբերին ազգային արժույթով տրված վարկերի տոկոսադրույքները նոյեմբերի համեմատ նվազել են 16,11 %-ից մինչեւ 15,32 %։ Ներառյալ իրավաբանական անձանց տրամադրված վարկերի տոկոսադրույքները 13,14 %-ից նվազել են՝ հասնելով մինչեւ 12,94 %, իսկ ֆիզիկական անձանց համար՝ 17.70 %-ից մինչեւ 17.23 %:
Ըստ 2023 թվականի դեկտեմբերի վիճակագրության՝ տրված վարկային միջին տոկոսադրույքն արտահայտվում է հետեւյալ կերպ.
հիփոթեքային վարկեր՝ 11,27 % (նոյեմբեր՝ 11,47 %),
ավտովարկ՝ 23,43 % (նոյեմբեր՝ 25,97 %);
գրավով վարկ՝ 15,55 (նոյեմբեր՝ 16,52 %),
սպառողական վարկեր՝ 17,89 % (նոյեմբեր՝ 18,33 %) եւ այլն: