• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նադեժդինի ներկայացրած ստորագրությունների 15%-ի մեջ թերություններ են հայտնաբերել

aliq 14:42 | 05.02.2024
aliq 14:42 | 05.02.2024

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նախագահի թեկնածու Բորիս Նադեժդինի նախորդ շաբաթ ներկայացրած 105 հազար ստորագրությունների շուրջ 15%-ի մեջ թերություններ է հայտնաբերել։

Ստուգումների եռօրյա ընթացակարգից հետո թեկնածության գրանցման համար թույլատրելի է, որ թերի ստորագրությունների թիվը հասնի մինչեւ 5%-ի։ Հակառակ դեպքում ԿԸՀ-ն թեկնածուին չի գրանցում, եւ նա դուրս է մնում նախագահական ընտրապայքարից։

«Հանձնաժողովի նիստն ավարտվել է, փաստաթղթերը հանվել են: Շուրջ 15,348 ստորագրության դեպքում թերացումներ կան, սպասվում է 2 անքուն գիշեր»,- տելեգրամի իր էջում գրել է Նադեժդինի շտաբի ներկայացուցիչ Իգոր Արտեմեւը եւ ավելացրել, որ շտաբը արդեն այս հարցով դիմել է դատարան։

Նադեժդինի շտաբի մամուլի քարտուղար Պավել Բուրլակովն էլ հայտարարել է, որ իրենք համաձայն չեն ԿԸՀ աշխատանքային խմբի որոշումների հետ եւ պատրաստվում են դրանք վիճարկել։

«Ամբողջ աշխարհն է տեսել, որ մենք ազնվորեն ենք հավաքել ստորագրությունները, շտաբը պատրաստ է ապացուցել աշխատանքային խմբի որոշման անհիմն լինելը»,-գրել է Բուրլակովը։

Ավելի ուշ տելեգրամյան իր էջում հետագա անելիքների եւ դատարան դիմելու շուրջ պարզաբանումներ էր տվել նաեւ անձամբ Նադեժդինը։

«ԿԸՀ աշխատանքային խումբը հայտնել է հունվարի 31-ին իմ ներկայացրած ստորագրությունների 15 %-ի մեջ թերություններ հայտնաբերելու մասին։ Նախատեսում ենք ստորագրահավաք կազմակերպել։ Անվավեր ճանաչված 9209 ստորագրության փոխարեն, մեզ համար բավարար կլինի հավաքել 4500-ը։ Եթե ​​Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվի ինձ գրանցելուց, ես որոշումը կբողոքարկեմ Գերագույն դատարանում»,-գրել է ՌԴ նախագահի թեկնածուն։

ԿԸՀ-ն հայտնել է, որ հանձնաժողովը Նադեժդինի թեկնածության գրանցման հարցը կդիիտարկի փետրվարի 7-ին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՏՏ ոլորտը պահանջում է փոխել իր ձերբակալված աշխատակիցների խափանման միջոցը
հաջորդը
Ռուսաստանի հետ պատերազմը լճացած վիճակում է․ Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն