• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետեեւանքով կան տուժածներ

aliq 22:13 | 06.02.2024
aliq 22:13 | 06.02.2024

Ստամբուլի Արդարադատության պալատի ուղղությամբ փետրվարի 6-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետեւանքով զոհվել է մեկ ոստիկան, վիրավորվել՝ 2-ը։ Վիրավորներ կան նաեւ քաղաքացիական անձանց շրջանում, որոնց թիվը հասնում է 4-ի։

Թուրքիայի Ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտնել է, որ Ստամբուլի Չաղլայան թաղամասում գտնվող Արդարադատության պալատի շենքի մուտքի մոտ ահաբեկչական հարձակումը իրականացրել են «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (ՀԱԱԿՃ) երկու անդամներ՝ մեկ կին եւ մեկ տղամարդ։ Նրանք սպանվել են։

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչն էլ լրագրողներին ասել է, որ սկսված հետաքննության շրջանակներում ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 30 մարդու։

Հմացանցում տարածված տեսանյութերում հստակ երեւում է, թե ինչպես են զինված ահաբեկիչները մոտենում Արդարադատության պալատի մոտ տեղակայված ոստիկանական անցակետին եւ կրակ բացում ոստիկանների ուղղությամբ։

ՀԱԱԿՃ -ը Թուրքիայում արգելված ձախ ծայրահեղ հայացքներ ունեցող կուսակցություն է, որն ակտիվ է 1994 թվականից: Այն ներգրավված է անվտանգության ուժերի տասնյակ սպանությունների եւ օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչությունների վրա հարձակումների մեջ։

Տեղի ունեցածին ավելի ուշ արձագանքել էր նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը, ով այսօր ուղեւորվել էր Ղահրամանմարաշ՝ նախօրդ տարի 53 հազար մարդու կյանք խլած երկրաշարժի սգո օրվա հետ կապված արարողություններին մասնակցելու նպատակով։

«Երկու ահաբեկիչներ՝ մեկ կին եւ մեկ տղամարդ, ոչնչացվել են մեր ոստիկանների կողմից նախքան իրենց սարսափելի նպատակներին հասնելը։ Թուրքիան վճռականորեն ու առանց խտրականության շարունակելու է պայքարել բոլոր ահաբեկչական կազմակերպությունների եւ նրանց աջակիցների դեմ»,-հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել
հաջորդը
Զապորոժիեի ատոմակայանի անվտանգությունը փխրուն է․ Ռաֆայել Գրոսսի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն