• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանը փորձում է գրավել սահմանամերձ տարածքներ

aliq 22:14 | 21.05.2021
aliq 22:14 | 21.05.2021
Ara Ayvazyan

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ելույթ է ունեցել այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 131-րդ առցանց նստաշրջանում:

Արա Այվազյանը ԵԽ անդամ երկրների ուշադրությունը հրավիրել է 2020-ին Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումներին, հայ ռազմագերիների եւ պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերին, Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքին առնչվող խնդիրների վրա:

«Այդ խախտումները պատշաճ կերպով փաստագրված են ո՛չ միայն հայկական, այլեւ միջազգային  աղբյուրներում, այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Amnesty International-ը, Human Rights Watch-ը եւ Freedom House-ը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի նկատմամբ հարյուրավոր գերեվարված անձանց առնչությամբ, որոնց գերության փաստն այդ երկիրն ընդունել է` պահանջելով նրանց մասին տեղեկություն, ինչը, սակայն, չի ստացել: Դատարանն անգամ հրապարակային ծանուցմամբ Նախարարների կոմիտեին տեղեկացրել է, որ Ադրբեջանը չի համագործակցում: Իր խոր մտահոգությունն է հայտնել նաեւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը վերջին լիագումար նստաշրջանում: Հրաժարվելով դեռեւս պատանդառության մեջ գտնվող ռազմագերիներին վերադարձնելուց` Ադրբեջանը մինչ օրս շարունակում է իրագործել միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների խախտումներ»,- ասել է Արա Այվազյանը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր դեր է վերապահում Եվրոպայի խորհրդին՝ Արցախում պատերազմի կործանարար հումանիտար հետեւանքների հասցեագրման գործում՝ ներառյալ տեղահանության, մշակութային եւ կրոնական կոթողների ավերման, հարյուրավոր ռազմագերիների ու խաղաղ բնակիչների շարունակվող պատանդառության հարցերում:

«Կարծում ենք` Նախարարների կոմիտեն պետք է բազմապատկի իր ջանքերն այս ուղղությամբ, այդ թվում՝ իր լիակատար աջակցությունը ցուցաբերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, ԵԽԽՎ-ին, Մարդու իրավունքների հանձնակատարին եւ այլ իրավասու մարմինների: Մինչ այժմ Ադրբեջանի կողմից իր կանոնադրական եւ կոնվենցիոն պարտավորությունների բացահայտ խախտումներին նախարարների կոմիտեի պատասխանը համարժեք չի եղել»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Արա Այվազյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների զանգվածային եւ կոպիտ խախտումներին կոշտ պատասխանի բացակայությունն Ադրբեջանին խրախուսեց նույն քաղաքականությունը վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ փորձ կատարելով գրավելու սահմանամերձ տարածքներ եւ տեղի բնակչությանը զրկելու իր ապրուստի միջոցներից:

Նա նշել է, որ Եվրոպայի խորհրդին հաջողվել է մեկ հարկի տակ համախմբել գրեթե ամբողջ Եվրոպան եւ մշակել տարբեր ոլորտներում անդամ պետությունների միջեւ համագործակցությունն ուղենշող իրավական չափանիշներ:

«Այնուամենայնիվ, որոշ անդամ պետությունների միջեւ կա խոր անդունդ: Եվ քանի դեռ դաժան ոճրագործություններ իրագործողներին թույլատրվում է հավասար հիմքերով գտնվել նրանց հետ, ովքեր շարունակում են հավատալ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեքներին, այդ անդունդը միմիայն խորանալու է: Եթե մենք նոր լիցք չհաղորդենք ողջ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությունը երաշխավորելու մեր ջանքերին, Եվրոպայում ավելի մեծ միասնության մեր կարեւորագույն նպատակը կմնա պատրանք, հատկապես նրանց համար, ովքեր ապրում են հակամարտությունների եւ առճակատումների գոտիներում»,- ասել է ԱԳ նախարարը:

գերիներ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիայում զորավարժությունների կմասնակցեն
հաջորդը
Նենգափոխման մեխանիկան «յուղ է վառում»

Նման հոդվածներ

Հայ գերիների իրավունքների գերակայությունը

15:15 | 09.07.2021

83 անհետ կորած, 103 գերի ընկած եւ 23...

17:38 | 07.07.2021

Գերիների վերադարձի հարցը՝ առաջնահերթությունների թվում

16:19 | 07.07.2021

Գերիների հարցում չլինել կարծրատիպերին գերի

21:20 | 06.07.2021

Եվս 23 հայ ռազմագերիների կդատեն

13:37 | 06.07.2021

Ֆրանսիան ողջունել է 15 հայ գերիների վերադարձը

12:00 | 06.07.2021

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն