Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը X-ի իր էջում գրում է, որ Նավալնիի մահը նախորդել է նրա փոխանակման համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին արված առաջարկներին։
Мы знаем, почему Алексея убили именно сейчас.
Его должны были обменять буквально в эти дни. Путину было сделано предложение. https://t.co/0Jljdy33e8— Кира Ярмыш (@Kira_Yarmysh) February 26, 2024
«Մենք գիտենք, թե ինչու սպանվեց Ալեքսեյը հենց հիմա։ Նրան այս օրերին պետք է բառացիորեն փոխանակեին։ Պուտինին առաջարկ էր արվել»,-գրել է Յարմիշը։
Ավելի վաղ գերմանական Bild պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Գերմանիան Նավալնիի մահվանը նախորդող շրաջանում բանակցություններ են վարել քաղաքական գործչի փոխանակման հարցը, որի արդյունքում նա «ուր որ է պետք է ազատ արձակվեր»։
«Դրանց [բանակցություններին] մասնակցել են Մոսկվան, Վաշինգտոնը եւ Բեռլինը։ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր հետ բերել Գերմանիայում բանտարկված ռուս գործակալ Վադիմ Կրասիկովին։ Քննարկվել է, որ դրա դիմաց Պուտինը ազատ կարձակի Նավալնիին»,-գրել է Bild-ը։
Համանման հայտարարություն YouTube-ում հրապարակված տեսանյութում արել է նեւ Նավալնիի դաշնակից Մարիա Պեւչիխը։ Նա նշել է, որ քննարկվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սպա Վադիմ Կրասիկովի հետ Նավալնիի եւ ԱՄՆ երկու քաղաքացիների փոխանակման շուրջ պայմանագիրը։