• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իլինոյս նահանգում Թրամփին արգելվել է մասնակցել փրայմերիզին

aliq 13:15 | 29.02.2024
aliq 13:15 | 29.02.2024
Դոնալդ Թրամփ

Իլինոյս նահանգի դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին արգելել է մասնակցել հանրապետականների փրայմերիզին (նախնական ընտրություններին)՝ նահանգում նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Միաժամանակ դատավորը մի քանի օրով հետաձգել է այս որոշման կատարումը՝ Թրամփին Գերագույն դատարան դիմելու հնարավորություն տալու համար, հայտնում է Reuters-ը։

Իլինոյսում փրայմերիզների անցկացումը նախատեսված է մարտի 19-ին։

Ինչպես պարզաբանում է Reuters-ը, դատավոր Թրեյսի Փորթերը համապատասխան որոշում է կայացրել՝ վկայակոչելով ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումը, որն արգելում է պաշտոնյաներին պետական ​​պաշտոններ զբաղեցնել, եթե վերջինները մասնակցել են ապստամբական գործողությունների։ Նախկին նախագահի դեմ հայցը ներկայացրել էր «Free Speech For People» իրավապաշտպան կառույցի փաստաբանական խումբը։

Նախկինում նմանատիպ որոշումներ կայացրել էին Կոլորադո եւ Մեն նահանգների դատարանները։

Ընդհանուր առմամբ, Թրամփի փրայմերիզներին մասնակցելը արգելելու համար դատական ​​հայցեր ներկայացվել են 16 նահանգում։ Գերագույն դատարանը ներկայումս քննարկում է Թրամփի բողոքը Կոլորադոյի փրայմերիզից նրան հեռացնելու դեմ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են հետեւում թողնել անցյալը․ Բերբոք
հաջորդը
ՀՀ-ն դե յուրե չի դադարեցնում ՀԱՊԿ անդամությունը. Ղազախստանի ԱԳ փոխնախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն