• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ղրղզստանի խորհրդարանը ընդունել է «Օտարերկրյա ներկայացուցիչների մասին» օրինագիծ

aliq 16:24 | 14.03.2024
aliq 16:24 | 14.03.2024

Ղրղզստանի խորհրդարանը մարտի 14-ին ընդունել է «Օտարերկրյա ներկայացուցիչների մասին» օրինագիծ, որը հիմնականում արտագրված է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքից։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի ղրղզական ծառայությունը։

Խորհրդարանի 90 պատգամավորից օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 60-ը, դեմ՝ 5-ը, իսկ մնացածները ուղղակի չեն ներկայացել նիստին։

Ղրղզական Kloop պարբերականը գրում է, որ օրինագիծը հաստատվել է երկու րոպեում՝ առանց քննարկման։

Օրինագիծը թույլ է տալիս ուժեղացնել պետական ​​վերահսկողությունը ոչ առեւտրային կազմակերպությունների նկատմամբ։ Փաստաթղթի համաձայն՝ արտերկրից ֆինանսավորում ստացող եւ քաղաքական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները հայտարարվում են «օտարերկրյա ներկայացուցիչներ» եւ ներառվում հատուկ գրանցամատյանում։

Նման ՀԿ-ներից կպահանջվի լրացուցիչ հաշվետվություններ ներկայացնել Ղրղզստանի իշխանություններին։  Ըստ նոր օրենքի ՀԿ-ները կարող են ենթարկվել չնախատեսված ստուգումների:

Բացի այդ, «օտարերկրյա ներկայացուցիչները» ստիպված կլինեն իրենց հրապարակումներն ուղեկցել ռուսականին նմանվող ցուցանակով։

Հիմնավորելով օրենքի անհրաժեշտությունը՝ դրա հիմնական աջակից պատգամավոր Նադիրա Նարմատովան հայտարարել է, որ ՀԿ-ները տարեկան դրամաշնորհներ են ստանում իրենց նախագծերի համար, բայց չեն հայտնում, թե ինչի վրա են դրանք ծախսում։

Օրինագծի նախնական տարբերակը, ըստ BBC-ի ռուսական ծառայության, 69%-ով համընկել է ռուսական օրենսդրության մեջ առկա համանման օրենքի հետ, եւ նույնիսկ պարունակել է քրեական պատասխանատվության մասին դրույթ, որը հետագայում ​​հեռացվել է։

«Ազատության» ղրղզական ծառայությունը նշում է, որ հասարակությունն, ակտիվիստներն ու միջազգային կազմակերպություններն, այդ թվում՝ Human Rights Watch-ը եւ Amnesty International-ը, քննադատել են օրինագիծը եւ կոչ արել պատգամավորներին չընդունել այն: Կառույցները ընդգծում են, որ օրենքը կարող է հանգեցնել Ղրղզստանում ՀԿ-ների մեծ մասի փակվելուն եւ միջազգային դոնորների կողմից երկիրը լքենուն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ն կաջակցի Ռաֆահում Իսրայելի գործողություններին, եթե դա չլինի լայնամասշտաբ պատերազմ․ Politico
հաջորդը
ՆԱՏՕ-ն պետք է ստեղծի ՀՕՊ բազմաշերտ համակարգ՝ ռուսական սպառնալիքին դիմագրավելու համար․ Ստոլտենբերգ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն