• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ալիեւը հայտարարել է, որ Ստեփանակերտի հրապարակը անվանել է «Հաղթանակի հրապարակ»

aliq 16:37 | 18.03.2024
aliq 16:37 | 18.03.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 18-ին Բաքվի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հրապարակում վառելով նովրուզ տոնի մեծ կրակը հայտարարել է, որ հրապարակն այլեւս կոչվելու է «Հաղթանակի հրապարակ»։

«Ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասել, որ այս հրապարակն անվանել եմ «Հաղթանակի» հրապարակ։ Այսուհետ սա Հաղթանակի հրապարակն է»,-ասել է Ալիեւը։

Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է, թե իբր Ստեփանակերտը դա պատմական ադրբեջանական քաղաք է, որը հիմնադրել է XVIII դարում Արցախի տարածքների վրա իշխած Փանահ Ալի խանը։ Ալիեւի խոսքերով նույնիսկ քաղաքի գլխավոր շինությունների ճարտարապետներն են եղել ազգությամբ ադրբեջանցիներ։

«Խորհրդային տարիներին Խանքենդին (Ստեփանակերտը) վերակառուցվել է Ադրբեջանի բյուջեի հաշվին՝ ադրբեջանցի ճարտարապետների եւ շինարարների կողմից։ Այստեղ շրջանային կուսակցական կոմիտեի շենքի հեղինակը Հասան Մաջիդովն է, շրջանային գործկոմի շենքը՝ Նասրուլլահ Քենգարլին, հյուրանոցի շենքը՝ Էնվեր Գասիմզադեն»,-հայտարարել է Ալիեւը։

Նրա խոսքերով այսօր Բաքուն հասել է տնտեսական զարգացման, տնտեսական անկախության եւ այսօր կախվածության մեջ չէ որեւէ երկրից նաեւ քաղաքականապես։

Խոսելով 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ իրականցրած ռազմական գործողությունների մասին Ալիեւը հայտարարել է․ «Ցավոք, ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները դաս չդարձան Հայաստանի համար։ Եթե ​​դաս դառնային, ապա հակաահաբեկչական գործողություն իրականացնելու կարիք չէր լինի»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարավային Օսիան եւ Աբխազիան Վրաստանի մաս են. Ստոլտենբերգը՝ Կոբախիձեին
հաջորդը
Վրաստանի ԱԳՆ դատապարտել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքներում ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն