• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Անկախ գտնվելու վայրից Ուկրաինային մատակարարված F-16-երը օրինական թիրախներ են․ Պուտին

aliq 10:55 | 28.03.2024
aliq 10:55 | 28.03.2024

Արեւմուտքի կողմից Ուկրաինային մատակարարվող եւ ՌԴ-ի դեմ օգտագործվող F-16 կործանիչները համարվելու են ռուսական բանակի օրինական թիրախներ՝ անկախ դրանց գտնվելու վայրից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 27-ին Տորժոկում օդաչուների հետ հանդիպմանը։

Պուտինի խոսքերով ռուսական բանակը պատրաստ է ոչնչացնել թշնամու ցանկացած տեխնիկա՝ լինի դա տանկ, ինքնաթիռ, թե կործանիչ։

«Եթե ​​նրանք Ուկրաինային F-16-եր մատակարարեն, որի մասին խոսում են եւ կարծես թե օդաչուներ են պատրաստում, ապա դա չի փոխի իրադրությունը մարտի դաշտում։ Եվ մենք կոչնչացնենք ինքնաթիռները, ինչպես այսօր ոչնչացնում ենք տանկերը, զրահատեխնիկան եւ այլ սարքավորումները, ներառյալ հրթիռային համազարկայաին համակարգերը։»,- նշել է ՌԴ նախագահը։

Պատասխանելով այն հարցին թե արդյո՞ք ռուսական բանակը F-16-երը պետք է խոցի նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդանավակայաններում, եթե դրանք կիրառվեն այնտեղից, Պուտինը նշել է․ «Իհարկե, եթե դրանք օգտագործվում են երրորդ երկրների օդանավակայաններից, դրանք մեզ համար օրինական թիրախ են դառնում, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում»։

ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ ուսումնասիրվում է նաեւ այն հարցը, թե արդյոք կործանիչների այս տեսակները կարող են միջուկային զենք կրել։ Նրա ընդգծել է, որ մարտական ​​աշխատանքը կազմակերպելիս զինվորականները «այդ հարցը հաշվի կառնեն»։

Մարտի 19-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Կիեւը շարունակում է համագործակցությունն արեւմտյան երկրների հետ F-16 կործանիչների մատակարարման հարցում։ Նրա խոսքով, բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի, Դանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի եւ մի շարք այլ երկրների հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բրյուսելում Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեն Լայեն հանդիպումը կկենտրոնանա տնտեսական հարցերի վրա․ Միլլեր
հաջորդը
ՀԱՊԿ-ը Երեւանից անդամակցությունը դադարեցնելու մասին ծանուցումներ չի ստացել․ Գլխավոր քարտուղար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն