• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՊԿ-ը Երեւանից անդամակցությունը դադարեցնելու մասին ծանուցումներ չի ստացել․ Գլխավոր քարտուղար

aliq 11:15 | 28.03.2024
aliq 11:15 | 28.03.2024
ՀԱՊԿ

Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությունից դուրս գալու մասին ծանուցումներ չի ուղարկել։ Այս մասին ռուսական «Национальная оборона» պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Երեւանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին… Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների հիշատակված հայտարարությունների առնչությամբ նշում եմ, որ Երեւանի քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չի ստացել»,-ասել է ՀԱՊԿ  գլխավոր քարտուղարը, ում խոսքերը մեջբերում է «Коммерсантъ»-ը։

Նա նաեւ նշել է, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան կառույցներին ընդունված եւ ընդունման ենթակա որոշումների մասին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ապագայում հավանական է ՀԱՊԿ ընդլայնումը գլխավոր քարտուղարը նշել է․ «Իհարկե, նման հնարավորությունը սկզբունքորեն չի բացառվում… Հնարավոր է, որ մեր խաղաղապահ գործունեությունը յուրօրինակ խթան հանդիսանա կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիման վրա համագործակցության նոր ձեւաչափերի առաջացման գործում»։

Ըստ Տասմագամբետովի, ՀԱՊԿ-ն առաջարկում է մասնակցության համար շատ բարենպաստ պայմաններ, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական եւ դիվանագիտական ​​մեթոդներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անկախ գտնվելու վայրից Ուկրաինային մատակարարված F-16-երը օրինական թիրախներ են․ Պուտին
հաջորդը
Ֆրանսիան Հայաստանում ստեղծել է լրտեսական ցանց ի վնաս Ադրբեջանի․ Նագիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն