• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նարիշկինը բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայում

aliq 13:56 | 28.03.2024
aliq 13:56 | 28.03.2024
Sergey Narishkin

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը եռօրյա այցով ուղեւորվել էր Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն (Հյուսիսային Կորեա)։  Այս մասին մարտի 28-ին հայտնել է Հյուսիսային Կորեայի պաշտոնական KCNA գործակալությունը (Կորեայի կենտրոնական լրատվական գործակալություն), որը այնուհետեւ հաստատել է ՌԴ ԱՀԾ-ն։

Այցը տեղի է ունեցել ԿԺԴՀ-ից Ռուսաստան զինամթերքի եւ Ռուսաստանից ԿԺԴՀ նավթի մատակարարումների մասին տեղեկությունների ֆոնին, ինչը հանդիսանում է միջազգային պատժամիջոցների կոպիտ խախտում:

Ինչպես ասվում է KCNA-ի հաղորդագրության մեջ, այցը տեղի է ունեցել մարտի 25-27-ը, որի ընթացքում կողմերը «միմյանց հակիրճ ներկայացրել են Կորեական թերակղզու եւ Ռուսաստանի շուրջ տիրող միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ տեսակետները, ինչպես նաեւ լայնորեն եւ լրջորեն քննարկել են գործարար հարցեր՝ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար՝ ի պատասխան թշնամական ուժերի դավադրությունների»։

Մեկ այլ հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ ԿԺԴՀ-ից բանակցությունների համար Մոսկվա է ուղեւորվել արտաքին տնտեսական գործերի նախարար Յուն Չեն Հոն։

ՌԴ ԱՀԾ հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ «Փհենյանում մանրամասն բանակցություններ են վարվել ԿԺԴՀ-ի պետական ​​անվտանգության նախարար Լի Չանգ Դայի հետ։ Քննարկվել են միջազգային իրավիճակի զարգացման, տարածաշրջանային անվտանգության ապահովման, ռուս-հյուսիսկորեական փոխգործակցության խորացման արդիական հարցեր՝ արտաքին ուժերի կողմից ճնշումներն ուժեղացնելու փորձերի համատեքստում»։

Օրերս Financial Times պարբերականը գրել էր, որ Ռուսաստանը վերսկսել է նավթի ուղիղ մատակարարումները Հյուսիսային Կորեա՝ չնայած Փհենյանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներին: Հրատարակության տվյալներով՝ նավթի մատակարարումները սկսվել են մարտի 7-ին, սա ՄԱԿ-ի պատժամիջոցների սահմանումից ի վեր փաստաթղթավորված առաջին մատակարարումն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը մտահոգված է Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմամբ․ Զախարովա
հաջորդը
Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Ստեփանակերտի հայ բնակիչների հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն