• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ ՆԳՆ-ն ուկրաինացի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետախուզում է հայտարարել

aliq 10:29 | 06.05.2024
aliq 10:29 | 06.05.2024

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախկին վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին, Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսեյ Դանիլովին եւ ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովին։

Բացի այս, հայտեր կան նաեւ Ուկրաինայի նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինի եւ երկրի տեղեկատվական քաղաքականության նախկին նախարար Յուրի Շտեցի համար։

Գրոյսմանը եւ Կլիմկինը հետախուզվում են Քրեական օրենսգրքի հոդվածներով։ Սակայն չի նշվում թե հստակ ինչի համար։ Ապրիլին Քննչական կոմիտեն նրանց մեղադրանք է առաջադրել Դոնբասում հրետակոծություն եւ այլ հանցագործություններ կատարելու համար։

Նույն կերպ չեն նշվում նաեւ մյուս ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ հետախուզում հայտարարելու պատճառները։

Ուկրաինայի արտգործնախարարությունը արձագանքելով ՌԴ ՆԳՆ որոշումներին՝ պատասխան հայտարարության մեջ նշում է․ «Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք հիշեցնել, որ, ի տարբերություն ռուսական անարժեք հայտարարությունների, Միջազգային քրեական դատարանի կողմից ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինին ռազմական հանցագործությունների կատարման կասկածանքով կալանավորելու հրամանը լիովին իրական է եւ կիրառելի է աշխարհի 123 երկրներում»։

Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում էր հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարի Միխայիլ Կովալի նկատմամբ։

2023 թվականի վերջին Մոսկվան հետախուզում էր հայտարարել Ուկրաինայի Պետական ​​հետախուզական ծառայության ղեկավար Կիրիլ Բուդանովի նկատմամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ն առաջին անգամ դադարեցրել է Իսրայելին զենքի մատակարարումը․ Axios
հաջորդը
Միրզոյանը եւ Բայրամովը Ալմաթիում կբանակցեն մայիսի 10-ին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • ԵՊՀ-ն պարզաբանում է ներկայացրել

  • Վրաստանի փորձը եւ հայաստանյան իրականությունը. անկուսակցական քննարկում Լճաշենում

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

ընտրանի

  • 1

    Արցախը կործանվեց, քանի որ մեր վերնախավերը մինչեւ վերջ...

  • 2

    Տիգրանաշենը (Քյարքի) Հայաստանի մաս է եղել

  • 3

    Շարադրություն. Մանե Մելքումյան, «Իմ հայրենիքը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Փաստագրումը պետք է արվի բոլոր միջոցներով

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն