• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է ուղղաթիռի վթարի հետեւանքով

aliq 09:48 | 20.05.2024
aliq 09:48 | 20.05.2024
Ebrahim Raisi

Իրանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվել է նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Հաղորդվում է, որ Իրանի կառավարությունը արտահերթ նիստ կանցկացնի եւ հայտարարություն կտարածի նախագահի մահվան վերաբերյալ։

Ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է առնվազն ութ մարդ, հաղորդում է Tasnim գործակալությունը։

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, զոհվել են նաեւ նախագահի հետ միասին ուղղաթիռում գտնված մյուս ուղեւորները, այդ թվում՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալիք Ռահմաթին եւ այաթոլլա Մուհամմեդ Ալի Ալե-Հաշեմը։

Ավելի վաղ Իրանական Կարմիր մահիկի ղեկավար Փիրհոսեյն Կոլիվանդը նույնպես պետական ​​հեռուստատեսության եթերում հայտնել էր, որ դեպքի վայր ժամանած փրկարարենրը «կյանքի նշաններ չեն հայտնաբերել»։

Ուղղաթիռը կործանվել էր, երբ Ռաիսին եւ մյուս պաշտոնյաները վերադառնում էին Արեւելյան Ադրբեջան նահանգի եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածից։ Այդտեղ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նա մասնակցել էր Արաքս գետի վրա ամբարտակի շահագործման հանձնման արարողությանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աշխատանքի եւ պրակտիկայի հնարավորություն՝ ուսանողների համար
հաջորդը
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն