• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանն ու Վիետնամը պայմնավորվել են չմիանալ այնպիսի դաշինքներին որոնք կգործեն միմյանց դեմ

aliq 16:07 | 20.06.2024
aliq 16:07 | 20.06.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին եւ Վիետնամի նախագահ Թո Լամ

Ռուսաստանն ու Վիետնամը պայմնավորվել են չմիանալ այնպիսի դաշինքներին որոնք կգործեն միմյանց դեմ ՝ ասվում է Կրեմլի կայքում հրապարակված գործընկերության խորացման մասին համատեղ հայտարարության մեջ։

«Ռուսաստանը եւ Վիետնամը դաշինքներ կամ համաձայնագրեր չեն կնքում երրորդ երկրների հետ անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ միմյանց հիմնարար շահերին վնասող գործողություններ իրականացնելու նպատակով։ Ռուս-վիետնամական հարաբերությունների զարգացումն ուղղված չէ որեւէ երրորդ կողմի դեմ»,-ասվում է հայտարարության տեքստում։

Փաստաթուղթը հրապարակվել է Հանոյում Ռուսաստանի եւ Վիետնամի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թո Լամի բանակցություններից հետո։

Համատեղ հայտարարությունը պարունակում է նաեւ հետեւյալ դրույթները.

  • երկկողմ կապերը չեն ենթարկվում աշխարհաքաղաքական հանգամանքների եւ ուղղված են խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդմանը,
  • Մոսկվան եւ Հանոյը ունեն սերտ կամ համընկնող դիրքորոշումներ բազմաթիվ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ,
  • կողմերը աջակցում են նավթի եւ գազի արդյունաբերության, էներգետիկայի, արդյունաբերության եւ թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացմանը,
  • Ռուսաստանի եւ Վիետնամի փոխգործակցությունը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում հատուկ տեղ է գրավում, այն ուղղված չէ երրորդ երկրների դեմ,
  • անհրաժեշտ է մեծացնել ներդրումային համագործակցությունը, այդ թվում՝ օգտակար հանածոների ոլորտում,
  • որոշվել է արագացնել Վիետնամում միջուկային գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագծի իրականացումը,
  • Մոսկվան եւ Հանոյը կշարունակեն զարգացնել համագործակցությունը միջազգային ահաբեկչության եւ դրա ֆինանսավորման դեմ պայքարում։

Վիետնամի նախագահ Թո Լամը բանակցություններից հետո հայտարարել է, որ դրանք ունեցել են հաջող ընթացք, եւ Պուտինի հետ մտքեր են փոխանակել համագործակցության բազմաթիվ ոլորտների, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։

Խոսելով համաշխարհային օրակարգի մասին՝ Վիետնամի նախագահն ընդգծել է, որ Հանոյը հանդես է գալիս Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հավասար եւ անբաժանելի անվտանգության ճարտարապետության օգտին, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա եւ Մոսկվային դիտարկում է որպես իր առաջնային գործընկերներից մեկին։

ՌԴ նախագահն էլ կարեւորել է բանակցությունների արդյունքում ազգային արժույթներով հաշվարկների անցնելու շուրջ ձեռք բերած պայմանավորվածությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շիրակցի-ղարաբաղցիները նախընտրում են Գյումրին
հաջորդը
ՌԴ իշխանությունները Ուկրաինայի օկուպացված տարածքներում արմատախիլ են անում ուկրաիներենը․ Human Rights Watch

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն