• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենն իր հիասթափությունն է հայտնել Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման համար

aliq 14:04 | 09.08.2024
aliq 14:04 | 09.08.2024
Joe Biden

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մեկնարկի 16-րդ տարելիցի կապակցությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ուղղված նամակում իր հիասթափություն է հայտնել երկրի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման վերաբերյալ։

«Ես հիասթափված եմ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից, որոնց օրինակն է Կրեմլի օրինակով արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքը եւ վրաց պետական ​​պաշտոնյաների կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին»,-ասվում է Բայդենի նամակի տեքստում, որը Զուրաբիշվիլին հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

Նամակում ԱՄՆ նախագահը նաեւ ընդգծում է վրաց ժողովրդի հստակ արտահայտված կամքը, որը շարունակում է արտահայտել եվրոատլանտյան ձգտումները։

«Միացյալ Նահանգները ողջունում է վրաց ժողովրդի անսասան նվիրվածությունը այնպիսի ժողովրդավարական ապագային, որում քաղաքացիական հասարակությունը զգալի ներդրում ունի՝ արտահայտելով տարբեր տեսակետներ»,-ասվում է նամակում։

Դրանում Բայդենը նաեւ հավելում է, որ ՆԱՏՕ-ի անդամները նույնպես հավատարիմ են վրաց ժողովրդի ձգտումներին։

«Երկկողմ հարաբերությունների 32 տարիների ընթացքում Վրաստանը եւ Միացյալ Նահանգները միասին աշխատել են՝ պաշտպանելու խաղաղությունը, կայունությունը, ազատությունը եւ մարդու իրավունքները։ Այս ընդհանուր արժեքները միավորում են մեր երկրները, եւ ես գիտեմ, որ այդ արժեքները կմիավորեն մեր ժողովրդին ապագայում»,-ասվում է ԱՄՆ նախագահ Բայդենի նամակում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մենք չէ, որ ընտրել ենք պատերազմով նպատակներին հասնելու ուղին․ Զելենսկի
հաջորդը
ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ հայտարարել է, որ մարտեր են ընթանում Կուրսկի Սուջա քաղաքի մատույցներում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն