• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կուրսկի մարզում ուկրաինական հարձակումը Պուտինի համար իսկական երկընտրանք է ստեղծում․ Բայդեն

aliq 10:29 | 14.08.2024
aliq 10:29 | 14.08.2024
Joe Biden

Ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի մարզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Սա Պուտինի համար իսկական երկընտրանք է ստեղծում, եւ մենք ուղղակի, մշտական ​​կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ այն ակտիվ է»,- AFP-ի փոխանցմամբ ասել է Բայդենը Նյու Օրլեանում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Սա Միացյալ Նահանգների ղեկավարի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է Ուկրաինայի զինված ուժերի՝ ռուսական տարածք ներխուժման վերաբերյալ։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի տարածք ուկրաինական զինված ուժերի ներխուժումը որակել էր որպես «լայնածավալ սադրանք»։ Ըստ ՌԴ նախագահի՝ այս կերպ «Կիեւի ռեժիմը իր արեւմտյան տերերի օգնությամբ փորձում է բարելավել բանակցային դիրքերը»։ Նա Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից պահանջել էր «թշնամուն դուրս մղել» մարզի տարածքներից եւ «ապահովել սահմանների հուսալի ծածկը»։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը Կուրսկի մարզ ներխուժել են օգոստոսի 6-ին եւ ամրացել սահմանային գոտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը Կուրսկի ուղղությամբ կասեցրել են ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը։ Ռուսական ռազմական տելեգրամյան ալիքներն էլ պնդում են, որ ուկրաինական բանակը շարունակում է խորանալ մարզի խորքեր եւ արդեն օկուպացրել է Սուջա քաղաքի ծայրամասերը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինական բանակը Կուրսկի մարզում վերահսկում է 74 բնակավայր․ Զելենսկի
հաջորդը
ԵՄ-ն աջակցում է ուկրաինացի ժողովրդի պայքարին․ Բորել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն