• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կիեւն ու Մոսկվան բանակցում են Կուրսկի մարզում գերեվարված զինվորականների փոխանակման շուրջ․ Financial Times

aliq 16:35 | 15.08.2024
aliq 16:35 | 15.08.2024
Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեց

Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցություններ են սկսել  Կուրսկի մարզում օգոստոսի 6-ից շարունակվող մարտական գործողությունների ընթացքում գերեվարված զինվորականների փոխանակման շուրջ, գրում է Financial Times-ը։ 

Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը նախօրեին ազգային հեռուստամարաթոնի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան կապ է հաստատել իր հետ՝ փոխանակման մանրամասների շուրջ քննարկում սկսելու համար: Անձամբ Մոսկալկովան այս տեղեկությունները չի մեկնաբանել։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, որը պատասխանատու է ուկրաինական կողմի բանակցությունների համար, FT-ին հաստատել է, որ աշխատանքներ է տանում փոխանակման համար։ 

Լյուբինեցը նշել է, որ զրույցի ընթացքում իրենք տեղեկություններ են փոխանակել՝ «չնայած ռուսական լրատվամիջոցների հրապարակային այն հայտարարություններին, թե իբր ռուսները որոշել են դադարեցնել ցանկացած փոխանակում»։ Նրա խոսքերով Մոսկալկովայի հետ զրույցը «հույս է տվել», որ կողմերը շուտով կկարողանան առաջ շարժվել բանակցություններում։

Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատարը նաեւ ասել է, որ տեղեկացրել է ՄԱԿ-ին եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որ «ռուս ռազմագերիների իրավունքները պաշտպանված են, եւ Ուկրաինան ցանկացած պահի պատրաստ է շարունակել փոխանակման գործընթացները՝ հիմնված Ժնեւի կոնվենցիայի վրա»:

Ուկրաինայի զինված ուժերի կողմից գերեվարված ռուս զինվորականների ստույգ թիվը չի հաղորդվում։ Օգոստոսի 14-ին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել էր, որ Կուրսկի մարզում «օրվա սկզբից» գերի էր ընկել ավելի քան 100 զինվորական։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ չի ցանկանում Մերձավոր Արեւելքում հակամարտության ընդլայնում․ WSJ
հաջորդը
Ուկրաինան Կուրսկի մարզի գրաված տարածքներում ստեղծել է առաջին պարետային ծառայությունը․ Սիրսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն