• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը Փաշինյանի հետ խոսել է Ադրբեջան կատարած այցի մասին

aliq 14:15 | 23.08.2024
aliq 14:15 | 23.08.2024
pashinyan-putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած այցի տպավորությունները։ Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարությունը։

«ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

Դրանում նաեւ նշվում է Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

Կրեմլի մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները՝ այդ թվում հաշվի առնելով ՌԴ նախագահի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ 

«Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի խթանման, ինչպես նաեւ տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում»,-ասվում է ՌԴ նախագահականի հաղորդագրության տեքստում։

Նաեւ նշվում է, որ կողմերը երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ընթացքում կարեւորել են առեւտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։

Կրեմլի կայքէջի փոխանցմամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել շփումները շարունակելու շուրջ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զելենսկին Փարաջանովին հետմահու շնորհել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակ
հաջորդը
Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Կիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն