• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» թիրախներին․ ի՞նչ է հայտնի այս պահին

aliq 15:47 | 25.08.2024
aliq 15:47 | 25.08.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի շիայական «Հեզբոլլահ» շարժման թիրախներին։  

Զինվորականները եւ երկրի ղեկավարությունը պնդում են, որ գործողությունը կանխարգելիչ պաշտպանական նպատակներ ունի եւ դրան դիմելու որոշումը կայացվել է, երբ օգոստոսի 25-ի գիշերը պարզվել է, որ  Իրանի կողմից աջակցվող շարժումը պատրաստվել էր զանգվածային հրթիռային հարձակում իրականացնել Իսրայելի տարածքի վրա: 

«Այսօր առավոտյան մենք բացահայտեցինք Իսրայելի վրա հարձակվելու «Հեզբոլլահի» նախապատրաստությունները: Պաշտպանության նախարարի եւ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի հետ փոխհամաձայնությամբ՝ մենք հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին քայլեր ձեռնարկել՝ սպառնալիքը վերացնելու համար: Սկսած այդ պահից, Իսրայելի պաշտպանության բանակը վճռական գործողություններ է ձեռնարկում սպառնալիքները կանխելու համար։ Ոչնչացվել են Իսրայելի հյուսիսին ուղղված հազարավոր հրթիռներ։ Կանխարգելվում են բազմաթիվ այլ սպառնալիքներ եւ ձեռնարկվում թե՛ պաշտպանական, ե՛ւ թե հարձակողական գործողություններ»,-անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Վարչապետը քաղաքացիներին նաեւ խնդրել է խստորեն հետեւել բանակի թիկունքային ծառայության կարգադրություններին։ Նեթանյահուն վստահեցրել է, որ գործողության նպատակը երկրի պաշտպանությունն է ու հյուսիսային շրջաններից հարկադրաբար հեռացած իսրայելցիների վերադարձը, որոնք դեռ նախորդ տարվա հոկտեմբերից տարհանվել էին «Հեզբոլլահի» եւ իսրայելական բանակի միջեւ հրթիռային ու հրետանային փոխհրաձգությունների պատճառով։ 

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մի պարզ կանոնի. ով հարվածում է մեզ , մենք հարվածում ենք նրան»,-հայտարարել է Նեթանյահուն։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, ծովակալ Դենիել Հագարին էլ հայտարարության մեջ նշել է․ «Որպես ինքնապաշտպանական միջոց այս սպառնալիքներին դիմակայելու համար Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանում թիրախավորում է ահաբեկիչների օբյեկտները, որտեղից «Հեզբոլլահը» պլանավորում էր իր հարձակումները սկսել իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ»։ 

Բանակը նաեւ առանձին հաղորդագրության մեջ տեղեկացնում է, որ օդուժի մոտ 100 կործանիչներ հարվածներ են հասցրել եւ, ինչպես ասվում է, ոչնչացրել են «Հեզբոլլահի» հազարավոր հրթիռներ, որոնք պատրաստվում էին ռմբակոծել երկրի հյուսիսային եւ կենտրոնական շրջանները:

Լիբանանում հարվածներ հասցնելուց առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը երկրում արտակարգ դրություն էր հայտարարեցլ առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Թել Ավիվի միջազգային օդանավակայանը դադարեցրել է բոլոր չվերթները։

The Times of Israel-ը գրում է, որ չնայած իսրայելական զանգվածային օդային հարվածներին, այնուամենայնիվ  դրանք խոչնդոտ չեն հանդիսացել, որպեսզի «Հեզբոլլահը» թիրախավորի Իսրայելի տարածքը։ Իսրայելական հարձակումից հետո շարժումը շուրջ 320 հրթիռ եւ անօդաչու թռչող սարքեր է արձակել։

Դանիել Հագարին հայտարարել է, որ իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը, նավերն ու օդանավերը հետ են մղում հարձակումը երկնքում՝ զուգահեռաբար հարվածներ հասցնում «Հեզբոլլահին»:

«Հեզբոլլահն» էլ տարածած հայտարարություն մեջ պնդում է, որ  Իսրայելի վրա հարձակումը հուլիսի 30-ին Բեյրութի վրա իրականացրած իսրայելական ավիահարվածի պատասխանն է, որի արդյուքնում սպանվել էր շարժման ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրին։ 

Հայտարարության մեջ ասվում է, որ «Հեզբոլլահը» գտնվում է բարձր մարտական պատրաստվածության մեջ եւ պատասխան հարված կհասցնի, եթե թիրախավորվեն Լիբանանի խաղաղ բնակիչները: «Այս ռազմական գործողություններն ավարտվելու համար որոշ ժամանակ կպահանջվի, սակայն թիրախների եւ դրանց արդյունքների մասին մանրամասն հայտարարություն կհրապարակվի ավելի ուշ, Աստծո կամոք»,-ասվում հաղորդագրության մեջ։

Իրավիճակը լիբանանա-իսրայելական սահմանին սրվել է դեռ նախորդ տարվա հոկտեմբերից՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Իրանի կողմից աջակցվող շարժումը գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում Իսրայելի սահմանամերձ շրջաններին՝ դա ներկայացնելով, որպես Գազայում տառապող մուսուլմանների վրեժ եւ աջակցություն ՀԱՄԱՍ շարժման գործողություններին: 

Իրավիճակն էլ ավելի սրվեց եւ սպառնաց վերածվել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի՝ հուլիսի վերջին, երբ Թեհրանում սպանվեց ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի, իսկ Բեյրութում Հեզբոլլահի հրամանատար Ֆուադ Շուքրին։

Իրանի ղեկավարությունն էլ խոստացել է անականկալ հարվածներով վրեժ լուծել Հանիեի սպանության համար, որը Թեհրանը միջազգային ատյաններում եւ հայտարարություններում ներկայացվում է նաեւ որպես երկրի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Մուշ-1». ուրվական թաղամաս Գյումրիում
հաջորդը
Պապը անհանգստացած է Ուկրաինայում Ռուսական ուղղափառ եկեղեցու արգելքով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն