• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ-ն է իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անցումը. ՀՀ ԱԳՆ

aliq 19:59 | 14.10.2024
aliq 19:59 | 14.10.2024

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվում է, որ Հայաստանն է իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անցումը եւ երաշխավորում նրանց անվտանգությունը։

Սրա մասին ասել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվականի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակ Այխան Հաջիզադեի այն մեղադրանքները, թե Հայաստանն անփույթ վերաբերմունք է դրսեւորում ստանձնած պարտավորությունների նկատմամբ։

«Սա շատ պարզ ձեւով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության եւ ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ»,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Բադալյանը նշել է, որ թեեւ եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ—ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչը, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում:

Բադալյանը նաեւ նշել է, որ սա վերաբերում է ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց փոխանակմանը։ Չնայած այս հանգամանքին՝ մինչեւ այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված:

«Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի»,- ասել է Բադալյանը։

ՀՀ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաեւ անհայտ կորած անձանց հարցը՝ հավելելով, որ Երեւանը նույնպես  բարձրացնում է այս հարցը, «որովհետեւ երկու պատերազմների հետեւանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցելու»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ախուրյանը պարեց եւ պարեցրեց
հաջորդը
Ժնեւում մեկնարկել է ՀՀ ԱԺ եւ Թուրքիայի խորհրդարանի նախագահների հանդիպումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն