• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը Ռուբիոյի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է պետքարտուղարի պաշտոնի համար

aliq 11:38 | 14.11.2024
aliq 11:38 | 14.11.2024
Սենատոր Մարկո Ռուբիո

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնի համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ ապագա նախագահի անցումային թիմի տարածած հայտարարության մեջ, հայտնում է Associated Press-ը։ 

«Նա կդառնա մեր ժողովրդի ուժեղ պաշտպանը, մեր դաշնակիցների հավատարիմ ընկերը եւ մեր հակառակորդներին երբեք չզիջող անվախ մարտիկը»,- գործակալությունը մեջբերում է Թրամփի խոսքերը։ 

Այս նշանակումը հաստատել է նաեւ Ռուբիոն՝ X-ի էջում գրելով․ «ԱՄՆ Պետդեպարտամենտը ղեկավարելը ահռելի պատասխանատվություն է, եւ ինձ համար պատիվ է այն վստահությունը, որ նախագահ Թրամփը ցուցաբերել է իմ հանդեպ։  Պետքարտուղարի պաշտոնում յուրաքանչյուր օր աշխատելու եմ նրա արտաքին քաղաքական օրակարգն իրականացնելու համար։ Նախագահ Թրամփի ղեկավարությամբ մենք խաղաղություն կապահովենք ուժի միջոցով եւ միշտ վեր կդնենք ամերիկացիների եւ Ամերիկայի շահերը ամեն ինչից։ Անհամբեր սպասում եմ ԱՄՆ Սենատի իմ գործընկերների աջակցությունը ստանալուն, որպեսզի նախագահն ունենա իր ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության թիմը, երբ նա ստանձնի պաշտոնը հունվարի 20-ին»:

Ռուբիոն այժմ զբաղեցնում է Սենատի հետախուզության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը: Նա նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եւ համարվում է Չինաստանի, Կուբայի եւ Իրանի կոշտ քննադատը։

Սենատորը Կոնգրեսի այն 15 հանրապետականներից մեկն էր, որոնք դեմ էին քվեարկել Ուկրաինային 61 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթ տրամադրելու օրինագծին, որը համաձայնեցվել էր այս տարվա ապրիլին։ 

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Թրամփը առաջադրել է Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Հավայի նահանգից Թուլսի Գաբարդի թեկնածությունը։ Նա նախկինում եղել է Դեմոկրատական ​​կուսակցության անդամ եւ մասնակցել է 2020 թվականի նախագահական քարոզարշավին, սակայն հետագայում սկսել է աջակցել հանրապետականներին։ Գաբարդը քննադատել է նախագահ Բայդենի՝ Ուկրաինայի հարցով վարած քաղաքականությունը՝ դեմոկրատներին մեղադրելով հակամարտությունը երկարաձգելու համար։ 

Նորընտիր նախագահը գլխավոր դատախազի պաշտոնի համար էլ առաջադրել է Ֆլորիդայի կոնգրեսական Մեթ Գետցի թեկնածությունը։ 

«Նա կքանդի հանցավոր կազմակերպությունները եւ կվերականգնի ամերիկացիների խորապես վնասված հավատը Արդարադատության դեպատամենտի հանդեպ»,- ասել է Թրամփը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին էլ հայտնի դարձավ, որ նորընտիր նախագահը հայտարարել էր, որ Tesla-ի եւ Space X-ի հիմնադիր Իլոն Մասկը եւ միլիոնատեր Վիվեկ Ռամասվամին կգլխավորեն ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտը (DOGE)։ 

Նախօրեին Թրամփը նաեւ հայտարարել էր, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի համար որպես թեկնածու տեսնում է Fox News-ի հաղորդավար եւ ԱՄՆ բանակի վետերան Փիթ Հեգսեթին։ Միեւնույն ժամանակ նա հայտարարել էր, որ երկրի մյուս առանցքային պաշտոնը՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը, կգլխավորի Տեխասից նախկին կոնգրեսական, Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայդենն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի հակամարտությունները
հաջորդը
Բրազիլիայի քաղաքացին իրեն պայթեցրել է երկրի Գերագույն դատարանի մոտ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն