• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելն ու Լիբանանը միմյանց մեղադրում են հրադադարի խախտումների համար

aliq 16:07 | 29.11.2024
aliq 16:07 | 29.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի անգամ խախտել է Լիբանանում նոյեմբերի 27-ին հաստատված հարդադարը։ Այդ մասին ասվում է Լիբանանի բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«2024 թվականի նոյեմբերի 27-ին եւ 28-ին իսրայելական թշնամին մի քանի անգամ խախտել է [հրադադարի] պայմանավորվածությունը՝ հատելով [Լիբանանի] օդային տարածքը եւ տարբեր զինատեսակներից գնդակոծելով լիբանանյան տարածքները»,- նշվում է տեքստում։

Հայտարարության համաձայն՝ հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը «հետեւում է այդ խախտումներին պատասխանատու մարմինների հետ համաձայնեցված»։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները «ահաբեկչական ակտիվություն» են նկատել Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահ» շարժման հրթիռների պահեստում, որից հետո օդային հարված է հասցվել օբյեկտին։

Հակամարտության կողմերի միջեւ հրադադարի հաստատումից հետո սա առաջին հարվածն է Լիբանանում «Հեզբոլլահի» ենթակառուցվաքծներին, ինչի մասին հաստատում է բանակի մամուլի ծառայությունը։

Նոյմեբերի 28-ին էլ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էր 14-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել, որ Իսրայելի պաշտպանության բանակին հրամայել է պատրաստվել Լիբանանում լայնամասշտաբ պատերազմի, եթե հրադարը խախտվի։

«Եթե ​​[հրադադարի] պայմանավորվածությունը խախտվի, մենք լայնամասշտաբ պատերազմի կգնանք»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով  04:00-ին, ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության շնորհիվ։

Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով: Իր հերթին հրեական պետությունը կսկսի աստիճանաբար դուրս բերել իր զորքերը հարավային Լիբանանից։ Իսրայելական եւ լիբանանյան կողմերի հավանությամբ կստեղծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւի կատարման մշտադիտարկման հանձնաժողով, որում կընդգրկվեն Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ Միացյալ Նահանգները նաեւ կնպաստի անուղղակի բանակցություններին Իսրայելի եւ Լիբանանի միջեւ՝ սահմանային ընթացիկ խնդիրների լուծման համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ապստամբները հայտնում են Հալեպի ուղղությամբ հաջողությունների, իսկ սիրիական բանակը՝ հակահարձակման մասին
հաջորդը
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը իտալացի գործընկերների հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն