• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սիրիան եւ ՌԴ-ն ցանկանում են զարգացնել համագործակցությունը․ ՌԴ ԱԳՆ

aliq 15:10 | 29.01.2025
aliq 15:10 | 29.01.2025

Դամասկոս ռուսական պատվիրակության այցի ընթացքում Ռուսաստանն ու Սիրիան ցանկություն են հայտնել զարգացնելու համագործակցությունը՝ հիմնված բարեկամության սկզբունքների վրա։ Այդ մասին ասված է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։ 

Դրանում ընդգծվում է, որ ՌԴ նախագահի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջին անգամ է այցելելում Դամասկոս։

Ռուսական պատվիրակությանը ընդունել է Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Սիրիայի ժամանակավոր կառավարության անդամներ արտգործնախարար Ասադ ալ-Շիբանին եւ առողջապահության նախարար Մահեր ալ- Շարաան։

«Ներկայիս շրջադարձային պահին ռուս-սիրիական հարաբերությունների հարցերի ամբողջ շրջանակի անկեղծ քննարկման ժամանակ ընդգծվել է Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ ավանդական բարեկամության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա երկկողմ բազմակողմ համագործակցությունը շարունակելու ցանկությունը»,- ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։

Նաեւ նշվում է, որ ռուսական կողմը Մոսկվայի անսասան աջակցությունն է հայտնել Սիրիայի միասնությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, ինչպես նաեւ ընդգծել պատրաստակամությունը երկրի հետճգնաժամային վերականգնման գործում սիրիացի ժողովրդին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու հարցում։ Բացի այդ՝ կողմերը կարեւորել են Սիրիայի ներքին խնդիրները ներքին ուժերով լուծելու կարեւորությունը։

Մոսկվայի եւ Դամասկոսի միջեւ բազմաբնույթ կապերի եւ փոխըմբռնման հետագա ամրապնդման ցանկության համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու երկկողմ շփումները, ասվում է ՌԴ ԱԳ նախարարության եզրափակիչ հատվածում։

Հիշեցնենք՝ 2015 թվականից սկսած Սիրիայի քաղաքացիական պատերազմում Ռուսաստանը քաղաքական եւ ռազմական լայն աջակցություն է ցուցաբերել նախկին նխագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը։

2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով բանակը եւ նրանց աջակցող աշխարհազորայինները օրերի ընթացքում կորցրին Հալեպը, Համման եւ Հոմսը։  Արդեն դեկտեմբերի 8-ին ապստամբներին հաջողվեց գրավել մայրաքաղաք Դամասկոսը, որից հետո հայտարարվեց նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։

Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։

Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը Իսրայելից ՀՕՊ համակարգերը կուղարկի Ուկրաինա․ Axios
հաջորդը
ՀՀ կժամանի Վրաստանի վարչապետ Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն