• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Պատմական հիշողությունը թշնամության եւ պատերազմի առիթ լինել չի կարող

Վարդան Հարությունյան 19:02 | 06.02.2025
Վարդան Հարությունյան 19:02 | 06.02.2025

Փաշինյանն ասում է, թե մեր պատմական հիշողությունը մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված հարեւաններին ավելորդ անգամ գրգռում ու մեր դեմ է լարում, ինչը ձեռնտու չէ մեզ, հետեւաբար մենք պետք է հրաժարվենք մեր պատմական հիշողությունից կամ չխոսենք այդ մասին։ Թե ինչպես է հնարավոր, որ մի ամբողջ ժողովուրդ հրաժարվի իր պատմական հիշողությունից կամ չխոսի այդ մասին, հասկանալի չէ։ Բայց հասկանալի է, որ սրանք թուրքական թելադրանքներ են, որոնք Փաշինյանն արհեստականորեն մեր երկրի ներքաղաքական կյանք ներմուծել է փորձում՝ բերելով ապշեցուցիչ հիմնավորում, թե մեր պատմական հիշողությունը հարեւան երկրների նկատմամբ տարածքային պահանջների ենթատեքստ ունի։ Այս հորինված ելակետն աչքի առաջ ունենալով արդեն անդրադարձել է Արարատին, Արեւմտյան Հայաստանին, մեր զինանշանին, մեր Հռչակագրին։ Առաջարկել է ջնջել Արարատ լեռը որպես խորհրդանիշ, առաջարկել է չհիշել ու չհիշատակել «Արեւմտյան Հայաստան» եզրույթը, առաջարկել է մերժել Անկախության հռչակագիրը։ Հերթը ցեղասպանությանն է։

Թուրքիան միշտ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար որպես նախապայման առաջադրել ցեղասպանությունից հրաժարումը, բայց հաջողության այսօր է հասնում, որովհետեւ այսօր մեր երկիրը ներկայացնող Փաշինյանը հակադարձել չի կարողանում։ Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում նա կաշկանդված է, այս հարաբերություններում նա հավասար զրուցակից չէ։ Այս հարաբերություններում նա միայն նահանջում է։ Նրան ասել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում ցեղասպանության հիշատակումը խոչընդոտ է, որ դրանից պետք է հրաժարվել, նա էլ ընդունել է պահանջն ու որպես առաջին քայլ առաջարկում է, որ հայերը հասկանան «թե ինչպես եւ ինչու տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը։ Մենք պետք է հետ գնանք Հայոց ցեղասպանության պատմության ակունքները եւ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչու է դա տեղի ունեցել, եւ ինչպես ենք մենք դա ընկալել»։ Պատմության կողմից վաղուց ու հստակ պատասխանված հարցերին նոր պատասխաններ է որոնում, որոնք, ըստ ամենայնի, պետք է համահունչ լինեն ցեղասպանության թուրքական ընկալմանը։ Հակառակ դեպքում այս դաշտ չէր մտնի ու նման քննարկում չէր էլ ծավալի։

Ճնշումների տակ կքած Փաշինյանը չի կարողանում հակադարձել, որ մեր պատմական հիշողությունը տարածքային պահանջ չի ենթադրում, որ մեր պատմական հիշողությունը մեր ու մեր հարեւանների համատեղ անցած ճանապարհի ու ընդհանուր պատմության մեր բաժինն ու մեր ընկալումն է, որը, որպես պատմություն, որպես կենսագրություն, մեզ հետ է, թանկ է մեզ համար, բայց նաեւ որեւէ մեկի դեմ ուղղված չէ։ Չի կարողանում հակադարձել, որ մեր պատմական հիշողությունը թշնամության առիթ լինել չի կարող: Չի կարողանում հակադարձել, որ 1915-ի ցեղասպանությունը, ինչ պատճառներով ու ինչ հիմնավորումներով էլ որ տեղի ունեցած լիներ, մեծ հանցագործություն է, աշխարհում ընդունված ու ճանաչված անհերքելի փաստ։ Չի կարողանում հակադարձել, որ Արարատ լեռը, չլինելով Հայաստանի Հանրապետության տարածքում, մեզ համար կարող է լինել խորհրդանիշ ճիշտ այնպես, ինչպես կիսալուսինը, չլինելով Թուրքիայի սեփականությունը, խորհրդանիշ է Թուրքիայի համար, ինչից բոլորովին չի հետեւում, թե Թուրքիան Լուսնի կեսն իրենն է համարում։ Չի կարողանում վերջապես հակադարձել իր իսկ քանիցս հնչեցրած հայտարարությամբ, որ Հայաստանը ճանաչում է միջազգայնորեն ընդունված իր սահմանները եւ հարեւան ոչ մի երկրից տարածքային պահանջներ չունի։ Ոչ միայն հակադարձել չի կարողանում, այլեւ հեշտորեն ներքաշվում է պարտադրված քննարկումների տիրույթ։ Թուրք-ադրբեջանական տանդեմի փաստաբանի դերը ստանձնած՝ նրանց տեսակետներն է առաջ մղում, մեզ մեր անցյալի, մեր պատմության վերաբերյալ նրանց մոտեցումներն է մատուցում ու մեզ որպես ագրեսորի, որպես ռեւանշիստի եւ հարեւանների նկատմամբ տարածքային պահանջներ ունեցողի է ներկայացնում։

Ընդ որում, եթե հետհայացք նետենք, ապա չենք կարող չնկատել, որ Փաշինյանից բացի՝ Հայաստանում չի եղել ոչ մի առաջին դեմք, ով պատմական Հայաստանի մասին է խոսել, ով Սեւրի պայմանագիր է թափահարել, ով հայտարարել է, թե Արցախը Հայաստան է եւ վերջ, ով Արցախի խնդիրը փոխզիջումների միջոցով լուծելը դավաճանություն է համարել։ Համացանցում հեշտորեն կարելի է գտնել այս թեմաներով թե՛ ընդդիմադիր գործիչ, թե՛ վարչապետ Փաշինյանի կրքոտ ելույթները։

Եթե կա մեկը, ում հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը չհարգելու համար պետք է մեղադրել, ապա ի՛նքն է։ Իսկ ինքը այսօր, դրսի թելադրանքներին հլու, մեզ, մեր ժողովրդին է այդպիսին լինելու համար մեղադրում։ Մեր պատմական հիշողությունը սադրանք է համարում, թշնամության ու պատերազմի առիթ է համարում։ Հայկական ու հայաստանյան միջավայր է ներմուծում պարտադրված խոսույթներ ու չի գիտակցում կամ էլ գիտակցում է, բայց միեւնույնն է իր համար, թե ինչ մեծ հարված է հասցնում մեր պետությանը։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիան «Միրաժ-2000» կործանիչներ է ուղարկել Ուկրաինա
հաջորդը
«Փուլային» և «Փաթեթային» տարբերակներ. ԼՂ կոնֆլիկտի կարգավորումը 1997 թվականին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն