• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Սեպտեմբերի 19-ը ծրագրված էր ի սկզբանե՞

Վահրամ Աթանեսյան 18:49 | 12.02.2025
Վահրամ Աթանեսյան 18:49 | 12.02.2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարող էր, պետք է կոռեկտ գտնվեր եւ արցախցի լրագրողին չկշտամբեր, թե «մնայիք-կռվեիք»: Բայց այդ առթիվ խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը, որ հրապարակում է մեկօրյա պատերազմում նահատակված զինծառայողների, աշխարհազորայինների եւ կամավորականների անունները, որոնք տվել են իրենց ՊԱՏՎ ՄԱՐՏԸ (այդպես է բնագրում), տողերիս հեղինակին վերադարձրեց 2023 թվականի ձմեռային Ստեփանակերտ:

Մի քանի օր առաջ մոտ կեսժամյա հանդիպում էի ունեցել պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ եւ այդպես էլ չէի կողմնորոշվել, թե որն է նրա արցախյան առաքելության նպատակը, անգամ՝ մոտիվացիան: Ընդարձակ առանձնասենյակի հարավակողմ պատին կախված էր դպրոցական գրատախտակ՝ ամբողջովին գրոտած ամիս-ամսաթվերով, որոնց մի մասի վրա կավիճով խաչանշան էր դրված: Երբ հարցրի՝ ի՞նչ է դա խորհրդանշում, պատասխանեց, որ ռուսական զորախմբի ներկայության օրացույցն է. անցած ամեն օրվա վրա «խաչ էր քաշել»:

Ապագայի առումով նա բավական լավատես էր, բայց ասաց, որ «նպատակին հասնելու համար պետք է պատրաստ լինել պայքարի»: Մոտ մեկուկես ամիս առաջ ՀՅԴ Արցախի ԿԿ «Ապառաժ» պաշտոնաթերթը հարցում էր արել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, թե ինչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ ԼՂ-ի շուրջ պետք է ապառազմականացում իրականացվի, այդ դեպքում Պաշտպանության բանակը կիրականացնի այլ գործառույթներ:

«Ապառաժը» հրապարակել էր Անվտանգության խորհրդի պատասխանը. ոչ մի ապառազմականացում, առավել եւս՝ կազմալուծում չի կարող լինել, իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Պաշտպանության բանակը վերածվի ռազմավարական նշանակության խնդիրներ լուծելու ունակ զորամիավորման:

Երկու շաբաթ անց Ադրբեջանն առաջին անգամ արգելափակեց Շուշի-Քարինտակ խաչմերուկը: Տարեվերջին Վիտալի Բալասանյանը հեռացվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Տպավորություն կար, որ Ռուբեն Վարդանյանը, պետական նախարարի պաշտոնում ունենալով Արայիկ Հարությունյանից ստացած լայն լիազորություններ, որ նրան վերապահում էին նույնիսկ արտաքին քաղաքական որոշումներ ընդունելու իրավասություն, պետք է փորձի գործի դնել անձնական կապերը, հեղինակությունը, որպեսզի իրավիճակը չմտնի ռազմական բախման անխուսափելիության փուլ:

Պարզվեց, որ նա ոչ միայն այդ մասին չի մտածում, այլեւ համոզված է, որ «նոր Սարդարապատը կլուծի Արցախի ապագայի հարցը»: Այդ հանդիպման շատ ծանր տպավորությամբ մի քանի օր այցելեցի ԼՂՀ նախկին նախագահներից մեկին: Ցուրտ, մառախլապատ այդ երեկո նա ինձ ընդունեց չջեռուցվող կցակառույցում: Ամենայն հավանականությամբ՝ զգուշանալով գաղտնալսումից: Անկեղծորեն ներկայացրի պետական նախարարի հետ զրույցի բոլոր մանրամասները եւ ասացի, որ խորապես անհանգստացած եմ. քաղաքական այդ դիրքորոշումը միայն խորացնելու է շրջափակումը, հարյուր քսան-հարյուր երեսուն հազար մարդ մատնվելու է սոցիալական աղետի, հուսահատության:

Պատեհ չեմ տեսնում ներկայացնել ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի նրա տեսակետը, վստահությունը, որ «Ռուբենը Մոսկվայում Պուտինի հետ անձամբ շփվող ընկերներ ունի»: Կգա ժամանակը, առիթ կլինի՝ ուրիշները կասեն. համոզված եմ, որ նախկին նախագահը նույն հիմնավորումները միայն ինձ չէ, որ հարմար է գտել ներկայացնել: Զարմացած էի, թե նման փորձառություն, Մոսկվայում իր անձնական կապերն ունեցող մարդն ինչպես է հավատում, որ Ուկրաինայում «թեթեւանալուց հետո Պուտինը լրջորեն կզբաղվի մեր հարցով», բայց միայն ասացի, որ «թուրքերը նստած են Շուշիում, եւ ոչ մի ռուս խաղաղապահ չի միջամտի, եթե նրանք որոշեն, որ մի գիշեր մտնում են Ստեփանակերտ»:

Փորձում էի համոզել, որ միակ տարբերակը Բաքվի հետ երկխոսությունն է. եթե կստացվի, կունենանք որոշակի կարգավիճակ, անվտանգության եւ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների վստահելի երաշխիքներ՝ լավ, չի՞ լինի՝ կքննարկենք կազմակերպված էվակուացիայի տարբերակը: Նա ինձ նայեց, մի քանի վայրկյան լռեց, ապա կտրուկ հարցրեց. «Բա մի հանուն հեղինակության ճակատամարտ չտա՞նք: Դա նույն ՊԱՏՎՈ ՄԱ՞ՐՏՆ է, որի մասին այսօր խոսում է Գեղամ Մանուկյանը: Վստահ չեմ, որ վերջին ճակատամարտի միասնական բնորոշում արդեն այդ ժամանակ կար, բայց նման զուգադիպությունն էլ դժվարանում եմ պատահական համարել:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հրադադարի դեպքում Եվրոպան նույնիսկ 40 000 խաղաղապահի չի կարողանա ուղարկել Ուկրաինա
հաջորդը
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ահմեդ ալ-Շարաայի (Ալ-Ջուլանիի) հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն