• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լոնդոնում կայացավ Եվրոպայի անվտանգության եւ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը

aliq 11:48 | 03.03.2025
aliq 11:48 | 03.03.2025

Լոնդոնում կիրակի կայացավ եվրոպական երկրների անվտանգության հարցերով մեծ գագաթնաժողովը։ Դրա ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը այնտեղ հավաքված առաջնորդներին կոչ արեց ուժեղացնել իրենց երկրների պաշտպանական ջանքերը՝ ոչ միայն Ուկրաինայում խաղաղությունն ապահովելու, այլ նաեւ ամբողջ Եվրոպայում կայունության հասնելու համար։

Լոնդոնում շուրջ երկու ժամ տեւած գագաթնաժողովին մասնակցել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ավելի ուշ նա հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հետ։

Միջազգային հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ընթացքում Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 1,6 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ ավելի քան հինգ հազար ՀՕՊ հրթիռ ձեռք բերելու համար։ Այս հրթիռները կարտադրվեն Բելֆաստում։ Սթարմերը նշել է, որ այս ծրագրերի նպատակն է Ուկրաինայի հզորացումը, որպեսզի բանակցությունների ընթացքում Կիեւը հանդես գա առավել ամուր դիրքերից։ Նա նաեւ հայտարարել է, որ Եվրոպայի համար եկել է Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցում «գործելու ժամանակը»։ 

«Այսօր մենք կանգնած ենք պատմական ճամփաբաժանին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Սթարմերի խոսքով՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ այլ երկրներ համաձայնել են Ուկրաինայի հետ աշխատել «պատերազմի դադարեցման ծրագրի» վրա։ Որից հետո այս ծրագիրը կքննարկվի ԱՄՆ-ի հետ եւ կիրականացվի համատեղ։

Գագաթնաժողովի ժամանակ, ըստ Սթարմերի, առաջնորդները համաձայնեցրել են չորս կարեւոր քայլ.

  • Շարունակել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել, քանի դեռ պատերազմը շարունակվում է, եւ ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։
  • Ցանկացած կայուն խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, իսկ Ուկրաինան պետք է բանակցությունների սեղանի շուրջը լինի։
  • Խաղաղ համաձայնագիր կնքվելու դեպքում եվրոպական առաջնորդները կձգտեն կանխելու Ռուսաստանի ցանկացած հնարավոր ապագա ներխուժումը Ուկրաինա։
  • Կստեղծվի «ցանկացողների կոալիցիա»՝ Ուկրաինան պաշտպանելու եւ երկրում խաղաղություն ապահովելու համար։

«Եվրոպան պետք է ստանձնի այս ծանր աշխատանքը, սակայն ԱՄՆ-ի աջակցությունն անհրաժեշտ է»,- նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ 

Նա նաեւ ասել է, որ համաձայն չէ այն կարծիքին, թե ԱՄՆ-ը դարձել է անհուսալի դաշնակից։ «Չկան այնքան սերտ երկրներ, որքան մեր երկու երկրներն են»,- ընդգծել է Սթարմերը՝ խոսելով Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների մասին։ Նա հավելել է, որ Լոնդոնում կիրակի տեղի ունեցած քննարկումները կազմակերպվել են՝ հաշվի առնելով, որ եվրոպական  երկրները Ուկրաինայի ծրագրի վրա աշխատում են ԱՄՆ-ի հետ՝ Վաշինգտոնի աջակցությամբ։ Սթարմերը նշել է, որ շաբաթ օրը այս թեմայով զրուցել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Եվրոպայի անվտանգության համար կարեւոր է, որ մայրցամաքը սերտորեն համագործակցի ԱՄՆ-ի հետ»,- եզրափակել է բրիտանական կառավարության ղեկավարը։

Կիրակնօրյա հանդիպումը հաջորդել է Վաշինգտոնում Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  անհաջող բանակցություններին։ Դրա հետեւանքով չեղարկվել էր հանքային ռեսուրսների վերաբերյալ երկկողմանի համաձայնագրի ստորագրումը։

Reuters-ը նշում է, որ Վլադիմիր Զելենսկուն, որը Լոնդոն էր ժամանել մարտի 2-ին, եվրոպացի առաջնորդները ջերմ ընդունելություն են ցուցաբերել եւ խոստացել ուժեղացնել իրենց աջակցությունը։ Լոնդոնյան գագաթնաժողովի հիմնական հարցերից մեկը եղել է Թրամփի եւ Զելենսկու հարաբերությունների վերականգնման հնարավորությունը։

Գագաթնաժողովին մասնակցել են Նիդերլանդների, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի կառավարությունների ղեկավարները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբը։ Քննարկումներին մասնակցել են նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սերժ Սարգսյանն Արցախում էր, երբ «Սասնա ծռերը» ապստամբեց
հաջորդը
Մակրոնն ու Սթարմերը առաջարկում են մասնակի զինադադար հաստատել Ուկրաինայում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն