• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինան ոչ մի դեպքում ռուսական չի ճանաչի օկուպացված տարածքները․ Զելենսկի

aliq 11:52 | 13.03.2025
aliq 11:52 | 13.03.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփեց Ջիդդայում Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպման արդյունքները։ Նա հաստատեց, որ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա ռազմական գործողությունների դադարեցման օդում, ծովում եւ ցամաքում, եւ որ այժմ ժամանակավոր զինադադարի հասնելը լիովին կախված է Ռուսաստանի որոշումից։

Զելենսկին ընդգծեց, որ Ուկրաինան եւ ԱՄՆ-ը արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը զինադադարի հեռանկարների վերաբերյալ։ Նա կոչ արեց ԱՄՆ-ին «անել այն, ինչ նրանք խոստացել են», եթե Մոսկվան չընդունի այս առաջարկը, այսինքն՝ խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները եւ մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։ Զելենսկին նաեւ հայտարարեց, որ պատրաստվում է հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Անդրադառնալով Արեւմուտքի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին լրագրողների հարցին՝ Զելենսկին նշեց, որ զինադադարն անհրաժեշտ է, այդ թվում՝ այդ հարցը հստակեցնելու, ավելի երկարաժամկետ խաղաղության ծրագիր մշակելու եւ այն «թղթի վրա ամրագրելու» համար։

Ուկրաինայի նախագահը նաեւ խոսել է Կուրսկի մարզում ընթացող մարտերի մասին՝ նշելով, որ ուկրաինական զորքերը շարունակում են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները՝ միեւնույն ժամանակ փորձելով առավելագույնս պահպանել զինվորների կյանքը։

Զելենսկին նաեւ հատուկ ընդգծեց քարոզչության կարեւորությունը եւ կոչ արեց սթափ գնահատել Ռուսաստանի կողմից իրականացվող տեղեկատվական ճնշումը։ 

«Ռուսաստանը մեծ գումարներ է ներդնում տեղեկատվական պատերազմի մեջ՝ մեզ ԱՄՆ-ի հետ թշնամացնելու համար։ Մեր միակ զենքը ավելի շատ շփվելն է լրագրողների հետ։ Հենց այդ պատճառով ես կոչ եմ անում լրագրողներին եւ քաղաքական գործիչներին գալ Ուկրաինա եւ ամեն ինչ տեսնել սեփական աչքերով»,– ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաեւ հայտարարեց, որ Ուկրաինան ոչ մի դեպքում ռուսական չի ճանաչի ռուսական բանակի օկուպացրած տարածքները։

Հարցին, թե հնարավոր են արդյոք նախագահական ընտրությունները Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում, Զելենսկին պատասխանեց, որ դրանց անցկացնելու անհրաժեշտ պայմանը պատերազմի լիարժեք ավարտն է։ Նրա խոսքերով՝ դրանից հետո Ուկրաինայում կչեղարկվի ռազմական դրությունը, եւ ընտրությունները կանցկացվեն օրենսդրության համաձայն։ «Ոչ ոք միտումնավոր ոչինչ չի հետաձգելու»,– ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղի ունեցան Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները։ Ուկրաինական կողմը ընդունեց 30-օրյա զինադադար հաստատելու մասին ամերիկյան առաջարկը։ Հանդիպումից հետո ԱՄՆ-ը հայտարարեց Ուկրաինային զինամթերքի մատակարարման վերականգնման եւ հետախուզական տվյալների փոխանակման վերսկսման մասին։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտարարեց, որ ժամանակավոր զինադադարի մանրամասների քննարկումը կմեկնարկի մարտի 17-ից հետո։

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվան ուշադիր ուսումնասիրում է Ջիդդայի հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարությունները, սակայն դեռեւս ԱՄՆ-ից չի ստացել բանակցությունների բովանդակության մասին անհրաժեշտ տեղեկություններ։ Պեսկովը հաստատեց, որ այս շաբաթ նախատեսվում են շփումներ ռուսական եւ ամերիկյան կողմերի միջեւ։

Նա նաեւ նշեց, որ Մոսկվան դեռեւս չի ստացել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի հարցով դիմում, սակայն այն «կարող է շատ արագ կազմակերպվել»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայի ԶՈՒ-ն կշարունակի Կուրսկի մարզում պաշտպանությունը որքան անհրաժեշտ է․ Սիրսկի
հաջորդը
Թրամփը Մոսկվային զգուշացրել է Կիևի հետ հրադադարից հրաժարվելու հետևանքների մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն