• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սաակաշվիլին դատապարտվեց եւս 4 տարվա ազատազրկման

aliq 14:10 | 17.03.2025
aliq 14:10 | 17.03.2025
Saakashvili

Վրաստանի՝ անազատության պայմաններում գտնվող երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել երկրի սահմանը ապօրինի հատելու համար։ Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր՝ մարտի 17-ին, դատավոր Միխեիլ Ջինջոլիան հրապարակեց վճիռը։

Սահմանը ապօրինի հատելու համար Սաակաշվիլին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Քանի որ վրացական դատարանները նրան ընդհանուր առմամբ արդեն դատապարտել էին 9 տարվա ազատազրկման, դատավոր Ջինջոլիան հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահը բանտում կանցկացնի 12 տարի 6 ամիս։

Այս դատավճռով Սաակաշվիլին պետք է բանտում մնա մինչեւ 2034 թվականի ապրիլի 1-ը։

Սաակաշվիլին երեք գործով արդեն դատապարտվել է ազատազրկման։

  • Առաջին դատավճիռը կայացվել է 2018 թվականի հունվարի 6-ին։ Թբիլիսիի քաղաքային դատարանը Միխեիլ Սաակաշվիլիին հեռակա դատապարտել էր երեք տարվա ազատազրկման Սանդրո Գիրգվլիանիի ծեծի գործով (դատապարտյալներին ներում շնորհելու եւ նրանց պատժաչափը կիսով չափ կրճատելու համար)՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։
  • 2018 թվականի հունիսին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան կրկին հեռակա կարգով դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլին 2005 թվականին ենթարկվել է հարձակման եւ ծեծի։ Այս գործով Սաակաշվիլին մեղադրվում էր պաշտոնական լիազորությունները բռնի չարաշահելու եւ առողջությանը դիտավորությամբ լուրջ վնաս պատճառելու համար։
  • Վերջին դատավճիռներից մեկը կայացվել է 2025 թվականի մարտի 12-ին, երբ Սաակաշվիլին արդեն երեք տարի բանտում էր։ Նա դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ բյուջետային միջոցների յուրացման համար («բաճկոնների գործ»)։

Կա եւս մեկ գործ. Սաակաշվիլին մեղադրվում է նաեւ «Իմեդի» հեռուստաընկերության վրա 2007 թվականին հարձակվելու համար:

2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ Ուկրաինայից գաղտնի ժամանած Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Այդ ժամանակվանից նա կալանքի տակ է։ Երկարատեւ հացադուլից հետո 2022 թվականի մայիսի 12-ին Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկից նա տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա, որտեղ շարունակում է բուժումը մինչ օրս։

Նորայր Միսկարյան

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
հաջորդը
Վատիկանը Հռոմի պապի հոսպիտալացումից մեկ ամիս անց հրապարակել է նրա լուսանկարը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն