• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կիեւն ընդունում է էներգետիկ ենթակառուցվածքների հարվածները դադարեցնելու առաջարկը․ Զելենսկի

aliq 09:40 | 19.03.2025
aliq 09:40 | 19.03.2025
Զելենսկին Դավոսի ֆորումին

Ուկրաինան պատրաստ է աջակցելու էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները դադարեցնելու Վաշինգտոնի առաջարկին։  Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո։

«Ռուսաստանն ու Ուկրաինան ԱՄՆ-ի միջնորդությամբ կարող են համաձայնության գալ էներգետիկ ենթակառուցվածքին չհարվածելու շուրջ։ Մենք պատրաստ ենք աջակցելու այդ գաղափարին։ Բայց չի կարող այնպես լինել, որ Ռուսաստանը հարվածի մեր էներգետիկային, իսկ մենք լռենք։ Մենք կպատասխանենք»,– հայտարարել է Զելենսկին։ 

Նա նշել է, որ ցանկացած հրադադար սկսվում է «անվերապահ կրակի դադարեցմամբ», եւ հավելել, որ դեռեւս զրույց չի ունեցել Թրամփի հետ նրա եւ Պուտինի բանակցություններից հետո, բայց հույս ունի, որ այդպիսի զրույց տեղի կունենա։

«Այդ ժամանակ ես կկարողանամ ավելի շատ մանրամասներ իմանալ Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որպեսզի հասկանամ՝ կոնկրետ ինչին է պետք աջակցել»,– ասել է նա եւ հավելել, որ կցանկանար, որ Թրամփը «լսեր եւ տեսներ, թե ինչ է ցանկանում Պուտինը»։

 Զելենսկու խոսքերով՝ ռուսական զորքերը «ցանկանում են հարվածներ հասցնել» Սումիի, Զապորոժիեի եւ Խարկովի շրջաններին։

Լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Պուտինի պահանջը՝ դադարեցնել Վաշինգտոնի ռազմական մատակարարումները Ուկրաինային, Զելենսկին պատասխանել է. «Պուտինն արդեն տեսել է, որ ԱՄՆ-ը կարող է նման քայլեր ձեռնարկել, եւ այդ պատճառով էլ նա այս հարցը բարձրացրել է Թրամփի հետ զրույցում՝ փորձելով թուլացնել Ուկրաինան»։

Ուկրաինայի նախագահի գրասենյակում, ըստ «РБК-Украина»-ի աղբյուրի, կարծում են, որ Ռուսաստանը փաստորեն «մերժել է ԱՄՆ-ի գաղափարը՝ ամբողջական հրադադար հաստատելու վերաբերյալ»։ 

«Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ապա հենց ռուսներն են դա մերժել, այսինքն՝ նրանց համար պատերազմը շարունակելն անհրաժեշտ է»,– ասել է աղբյուրը՝ նշելով, որ Ուկրաինայում այս պահին հնչում է օդային տագնապի ազդանշանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը համաձայնել է Թրամփի առաջարկին․ 30 օրով հրաժարվել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները գնդակոծելուց
հաջորդը
Ձերբակալվել է Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն․ նա Էրդողանի հակառակորդներից էր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն