• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Գազայի բնակչության միգրացիայի հարցերով մարմնի ստեղծման ծրագրին

aliq 13:39 | 25.03.2025
aliq 13:39 | 25.03.2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ երկրի կառավարությունը հաստատել է Գազայի հատվածից պաղեստինցիների կամավոր միգրացիայի համար հատուկ կառույցի ստեղծման առաջարկը։

Իսրայելական Ynet պորտալը նշել է, որ նման կառույց ստեղծելու առաջարկով հանդես էր եկել երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, որը, ըստ ծրագրի՝ Իսրայելի եւ միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականի շրջանակում ապահովելու է Գազայի բնակիչների կամավոր արտագաղթը այն երրորդ երկրներ, որոնք հետաքրքրված են այս գործընթացով։

Ynet-ի տեղեկությունների համաձայն՝ նոր կառույցը կգործի պաշտպանության նախարարի ենթակայության տակ եւ կզբաղվի «Գազայի բնակիչների անվտանգ եւ վերահսկվող կամավոր ելքի նախապատրաստմամբ եւ ապահովմամբ»։ Դրա գործառույթների մեջ կներառվի անվտանգության ապահովումը, երթուղիների հաստատումը, Գազայի հատվածում հատուկ հսկիչ-անցագրային կետերում ստուգումների իրականացումը, ինչպես նաեւ «երկրից ցամաքային, ծովային եւ օդային փոխադրման կազմակերպման համակարգումը»։ 

Դեռ փետրվարի կեսերին Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը հրամայել էր պաշտպանության նախարարության կազմում ստեղծել հատուկ վարչություն՝ Գազայի հատվածից դեպի երրորդ երկրներ բնակիչների կամավոր միգրացիան հեշտացնելու համար։  

Կացի նման որոշումը հետեւել էր Գազայի բնակչությանը Եգիպտոսում և Հորդանանում վերաբնակեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին: 

Եգիպտոսի արտգործնախարարությունը արդեն դատապարտել է Գազայի հատվածից պաղեստինցիների կամավոր արտագաղթի վարչություն ստեղծելու Իսրայելի իշխանությունների որոշումը։ 

«Եգիպտոսը խստորեն դատապարտում է իսրայելական իշխանությունների հայտարարությունը Գազայից պաղեստինցիների կամավոր արտագաղթի մարմին ստեղծելու մասին եւ կարծում է, որ հեռանալու որոշումը, որն ընդունվել է մշտական ​​ռմբակոծությունների եւ ռազմական գործողությունների համատեքստում, ինչպես նաեւ մարդասիրական օգնության մատակարարումների բացակայության պայմաններում, չի կարող կամավոր համարվել. դա բռնի տեղահանում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության տեքստում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունները տեւել են 12 ժամ
հաջորդը
Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն