• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Քննարկվում է Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան․ Ռուդենկո

aliq 13:52 | 27.03.2025
aliq 13:52 | 27.03.2025
Kim Jong-un North Korea

Մոսկվան եւ Փհենյանը քննարկում են Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Բառացիորեն երկու շաբաթ առաջ՝ իմ այցի ընթացքում ԿԺԴՀ, մենք քննարկեցինք այս հարցը»,- հայտարարել է Ռուդենկոն լրագրողների հետ զրույցում (մեջբերումները՝ «Интерфакс»-ի)։

«Բացի այդ՝ քննարկվում է նաեւ (ՌԴ ԱԳՆ ղեկավար) Սերգեյ Լավրովի այցը ԿԺԴՀ՝ մեր կորեացի բարեկամների հետ ռազմավարական երկխոսությունը շարունակելու նպատակով»,- հավելել է նա։

Մարտի 24-ին Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ՌԴ այցելելու հրավերը, որը նա ստացել էր Վլադիմիր Պուտինի Փհենյան այցի ընթացքում, դեռեւս ուժի մեջ է, սակայն այցի ճշգրիտ ժամկետները դեռեւս որոշված չեն։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Կիմ Չեն Ընը կարող է մեկնել Մոսկվա 2025 թվականի մայիսին՝ Մեծ Հայրենականի հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար։ Սակայն մարտի վերջի դրությամբ ո՛չ ԿԺԴՀ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը նրա մասնակցությունը պաշտոնապես չեն հաստատել։  

Կիմ Չեն Ընը Ռուսաստան այցելել է երկու անգամ՝ 2019 եւ 2023 թվականներին։ Երկու դեպքում էլ նա ուղեւորվել է Ռուսաստանի Հեռավոր Արեւելք հատուկ զրահապատ գնացքով։ ԿԺԴՀ առաջնորդը դեռեւս պաշտոնական այցով Մոսկվա չի ուղեւորվել։ 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի հունիսին՝ ԿԺԴՀ իր այցի ընթացքում, որն առաջինն էր 2000 թվականից ի վեր, հրավիրել է Կիմ Չեն Ընին այցելել Ռուսաստան։

Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան վերջին տարիներին ավելի սերտ են սկսել համագործակցել, հատկապես Ուկրաինա ռուսական  լայնամասշտաբ ներխուժման ֆոնին։ Համագործակցությունն ընդգրկում է նաեւ ռազմական ոլորտը։ Մասնավորապես, ԿԺԴՀ-ն Ռուսաստանի տարածք է ուղարկել իր զինվորականներին, որոնք ներգրավված են եղել Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի դեմ ընթացած մարտերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը եւ Ուկրաինան բնական պաշարների մասին համաձայնագիրը կարող են ստորագրել hաջորդ շաբաթ
հաջորդը
Գագուզիայի ղեկավարը Պուտինի եւ Էրդողանի օգնությունն է հայցել Մոլդովայի վրա ճնշումներ գործադրելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն