• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գագուզիայի ղեկավարը Պուտինի եւ Էրդողանի օգնությունն է հայցել Մոլդովայի վրա ճնշումներ գործադրելու համար

aliq 15:21 | 27.03.2025
aliq 15:21 | 27.03.2025

Մոլդովայի տարածքում գտնվող Գագաուզիայի ինքնավար տարածքային միավորի ղեկավար Եվգենիա Գուցուլը, որը ձերբակալվել էր Քիշնեւի օդանավակայանում մարտի 25-ին, դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով ճնշում գործադրել մոլդովական իշխանությունների վրա՝ իրեն ազատելու նպատակով։

Գուցուլը փաստաբանների միջոցով տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ ՌԴ նախագահին «Գագաուզ ժողովրդի անունից» կոչ է անում կիրառել «դիվանագիտական, քաղաքական եւ իրավական բոլոր մեխանիզմները»՝ Մոլդովայի իշխանությունների վրա ճնշում գործադրելու եւ «քաղաքական ռեպրեսիաներն անհապաղ դադարեցնելու» համար։

Ինքնավար կազմավորման ղեկավարը աջակցություն է խնդրել նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանից՝ հայտարարության մեջ նշելով, որ պաշտոնական Քիշնեւը Գագաուզիայի ժողովրդին ենթարկում է «քաղաքական եւ գաղափարական ճնշման» ու հետապնդում նրանց, ովքեր հանդես են գալիս «Թուրքիայի, Ռուսաստանի եւ այլ ռազմավարական գործընկերների հետ բարեկամության ու բարիդրացիական հարաբերությունների» օգտին։ 

Գուցուլը հույս է հայտնել, որ Էրդողանը «անտարբեր չի մնա»՝ նշելով, որ «հույս ունի նրա միջամտության վրա»։

Եվգենիա Գուցուլը ձերբակալվել է մարտի 25-ի երեկոյան Քիշնեւի օդանավակայանում՝ 72 ժամով, Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնի կողմից։ Նա պատրաստվում էր մեկնելու Ստամբուլ՝ Միջազգային լրագրողական կոնգրեսի հրավերով։

Այդ նույն օրը հակակոռուպցիոն դատախազությունը հայտարարել է, որ ավարտել է Գուցուլի եւ «Շոր» կուսակցության նախկին քարտուղարի դեմ ներկայացված մեղադրանքի ապացույցների ներկայացման գործընթացը։ Նրանց մեղադրում են կազմակերպված հանցավոր խմբի կազմում քաղաքական կուսակցության եւ ընտրություններին մասնակցած թեկնածուի ապօրինի ֆինանսավորմանը մասնակցելու համար։

Կրեմլը քննադատել է Մոլդովայի իշխանությունների գործողությունները՝ կապված Գուցուլի ձերբակալության հետ։ 

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Մենք, իհարկե, դատապարտում ենք նման գործողությունները եւ կարծում ենք, որ Քիշնեւը պետք է հրաժարվի նման մեթոդներից ու ապահովի բոլոր քաղաքական ուժերի գործունեության ազատությունը երկրում»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկվում է Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան․ Ռուդենկո
հաջորդը
Համաձայնագիրը ստորագրելու եւ խաղաղության հասնելու ժամանակն է․ Միրզոյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն