• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Համաձայնագիրը ստորագրելու եւ խաղաղության հասնելու ժամանակն է․ Միրզոյան

aliq 16:12 | 27.03.2025
aliq 16:12 | 27.03.2025

ժամանակն է ստորագրելու համաձայնագիրը եւ առաջ շարժվելու Հարավային Կովկասում խաղաղության հասնելու եւ տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ: 

«Ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, Հայաստանի դիրքորոշումը հստակ է․ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում եւ սահմանազատման գործընթացի իրականացում Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների հիման վրա, ինչպես նաեւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացում՝ առաջնորդվելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանության ու իրավազորության անվերապահ հարգման, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով»,- ասել է Միրզոյանը: 

ՀՀ ԱԳ նախարարը նաեւ հայտարարել է, որ համապարփակ կարգավորման համար կարեւոր է մարդասիրական հարցերի հասցեագրումը, այդ թվում՝ «անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզումը եւ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը»։

Հիշեցնենք՝ մարտի 13-ին Երեւանն ու Բաքուն հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Հայաստանից բազմիցս են հայտարարել, որ պատրաստ են ադրբեջանական կողմի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Միեւնույն ժամանակ Բաքվից ադեն տարբեր մակարդակներով մի քանի հայտարարություն է հնչել համաձայնագրի ստորագրման նախապայմանների վերաբերյալ, որոնք ներառում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջներ։

Վերջին օրերին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հայտարարություններ տարածել իբր սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում Հայաստանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների եւ ադրբեջանական դիրքերի գնդակոծման վերաբերյալ, որոնք Երեւանը հերքել էր։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գագուզիայի ղեկավարը Պուտինի եւ Էրդողանի օգնությունն է հայցել Մոլդովայի վրա ճնշումներ գործադրելու համար
հաջորդը
Երեւանը պետք է ընտրի կա՛մ ԵԱՏՄ, կա՛մ ԵՄ․ Օվերչուկ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն