• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ արեւային կայան կկառուցվի

aliq 14:09 | 06.07.2021
aliq 14:09 | 06.07.2021
Armenian National Interests Fund

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (Armenian National Interests Fund, ANIF) հայտնել է, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը՝ «Մասդար» ընկերությունը, ՀՀ Կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող։

200 ՄՎտ հզորությամբ արեւային կայանը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին եւ Դաշտադեմ համայնքներում, որտեղ արեւային ճառագայթումը բարենպաստ է նման նախագծերի համար, իսկ տեղանքը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու տեսանկյունից՝ ոչ բարենպաստ։

Ծրագիրը բաղկացած կլինի մի քանի փուլից՝ նախագծում, ֆինանսավորում, կառուցում եւ շահագործում։

Համատեղ ընկերության բաժնեմասերի համապատասխանաբար 85 տոկոսը եւ 15 տոկոսը պատկանելու են «Մասդար» ընկերությանը եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին:

Ընկերությունը կներդնի շուրջ 174 միլիոն դոլար։ Արեւային կայանը կկառուցվի մոտ 500 հա տարածքում, կստեղծվեն բազմաթիվ ուղղակի եւ անուղղակի աշխատատեղեր:

Մասդարի տնօրեն Մոհամադ Ալ Ռամահին ասել է, որ մեկնարկող համագործակցությունը կարեւոր էջ է Հայաստանի համար՝ դեպի մաքուր էներգիա անցում կատարելու ճանապարհին։ «Ցածր արժեքով արեւային էներգիան կօգնի նոր ոլորտների խթանմանը,  աշխատատեղերի ստեղծմանը եւ երկիրը կտանի դեպի ծաղկուն եւ իրապես կայուն ապագա։ Առաջիկայում դիտարկում ենք երկրում այնպիսի հնարավորություններ, որոնք  մաքուր էնէրգիայի ենթակառուցվածքը զարգացնելու մեծ ներուժ կունենան»,- հավելել է Ռամահին։

ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանն էլ նշել է, որ բավական մեծ աշխատանք է արվել ծրագիրը կյանքի կոչելու համար։

ՀՀ կառավարության կողմից հայտարարված միջազգային մրցույթում Մասդարն ի սկզբանե առաջարկել է 0,0299 ԱՄՆ դոլար կՎտժ սակագինը, ապա՝ 0,0290 ԱՄՆ դոլար կՎտժ վերջնական սակագինը, որը համարժեք է մոտ 14,3 ՀՀ դրամին:

Տեղեկացնենք, որ, օրինակ, բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը 2020 թվականի հուլիսի 1-ի դրությմաբ կազմել է 24,28 դրամ/կՎտxժ (առանց ԱԱՀ), ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 16.18 դրամ/կՎտxժ (առանց ԱԱՀ):

Մրցույթը «Մասդար»-ի եւ ANIF-ի միջեւ Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ վերականգնվող էներգիայի նախագծերի մշակման վերաբերյալ 2019-ի նոյեմբերին ստորագրված պաշտոնական համաձայնագրի մի մասն էր: Հաջորդ 200 ՄՎտ հզորությամբ կայանի ներդրման ծրագրի շուրջ քննարկումներ են ընթանում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զոհված եւս 81 զինծառայողի ընտանիքի հատուցում է տրվել
հաջորդը
Բեզոարյան այծը անտառապահների թիրախ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն