• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պատժամիջոցներ կիրառելու կոչ են անում

aliq 15:05 | 16.07.2021
aliq 15:05 | 16.07.2021
USA & Turkey flags

Ամերիկացի մի խումբ սենատորներ Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս կատարելիք այցից առաջ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ վերջինիս հորդորելով ճնշում գործադրել եւ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ:

Պատճառը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության՝ Կիպրոսի թուրքական բռնազավթումից հետո բռնակցված Վարոշա (Մարաշ) քաղաքը վերաբացելու մտադրությունն է:

«Հորդորում ենք Եվրամիության հետ միասին նախապես հստակեցնել, որ Թուրքիայի կողմից՝ Վարոշան վերաբացելու կամ վերաբնակեցնելու ցանկացած փորձի դեպքում բազմակողմ պատժամիջոցներ կկիրառվեն»,- նշված է նամակում:

Սենատորներ Բոբ Մենենդեսը, Քրիս Վան Հոլլենը եւ Մարկո Ռուբիոն նամակում նշել են, որ Թուրքիան իր ծրագրերով անտեսում  է ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդարանի այս հարցով կոչերը։

Ամերիկացի 11 սենատոր եւս հայտարարություն են արել՝ քննադատելով թուրքական կողմի ծրագրերը եւ ԱՄՆ նախագահին հորդորել օգտագործել իր բոլոր լծակները Թուրքիայի վրա ճնշում գործադրելու եւ Անկարայի անօրինական ծրագրերը խափանելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  նամակ էր հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին, որում հայտնել էր, որ Վաշինգտոնը թուրքական կողմին կրկին կհորդորի չեղյալ համարել Վարոշան վերաբացելու որոշումը:

Վարոշա նախկին հանգստավայրը Կիպրոսի հունական եւ թուրքական հատվածների բուֆերային գոտում է՝ ծովափնյա Ֆամագուստա շրջանում, որտեղից 1974-ին վտարվել էին կիպրոսցի հույն սեփականատերերը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արագիլների աղտոտվածությունը՝ էկոլոգիական աղետ
հաջորդը
Հայկական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն