• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հաղորդակցության ուղիները միաժամանա՛կ պետք է բացվեն

aliq 21:46 | 19.07.2021
aliq 21:46 | 19.07.2021
Charles Michel

Ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ Իլհամ Ալիեւը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շեշտել է, որ հաղորդակցության բոլոր ուղիների բացումը կարեւոր հարց է հետկոնֆլիկտային կարգավորման գործում, եւ դա արտացոլված է անցած տարվա նոյեմբերի 10-ին ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի եւ իր կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունում:

Ալիեւը հայտարարել է, որ սկսվել է Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ երկաթգծերի, մայրուղային ավտոճանապարհի շինարարություն:

«Մենք պետք է մեր տարածքում կառուցենք ավելի քան 100 կիլոմետր մայրուղային եւ երկաթուղային ճանապարհներ Հայաստանի ուղղությամբ: Հայաստանի տարածքում դա ընդամենը շուրջ 40 կիլոմետր է կազմում: Տարածաշրջանում  հաղորդակցության բոլոր ուղիները պետք է բացվեն զուգահեռաբար: Դրանով Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կստանա Ռուսաստանի եւ Իրանի հետ, Ադրբեջանը լրացուցիչ ելք կստանա Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն»,- հայտարարել է Ալիեւը եւ ընդգծել, որ տարածաշրջանի 4 երկրներ՝ Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան, «ուժեղ աջակցություն» են ցուցաբերում այդ մոտեցմանը:

«Այդպիսով, մենք պետք է Հայաստանից ստանանք դրական պատասխան, բայց այդ հարցը չպետք է ընտրողական լինի: Հաղորդակցության բոլոր ուղիները պետք է բացվեն միաժամանակ, եւ այդ տեսանկյունից խտրականություն չպետք է լինի»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիեւը վստահեցրել է, որ դրանից հետո տարածաշրջանում կանխատեսելիությունը, կայունությունը եւ անվտանգությունը իրականություն կդառնան:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Բաքուն հետ է կանգնում նոյեմբերյան եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից ու հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրելուց դեպի Վրաստան ու Ռուսաստան` երկաթուղու գործարկման համար:

Ալիևը փաստորեն չի հերքել դա` առաջ քաշելով տարածաշրջանի բոլոր ուղիների միաժամանակ բացվելու՝ Բաքվի նոր նախապայմանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առաջին համատեղ զորավարժությունները
հաջորդը
«Իմ երկիրը բաց բանտ չէ»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն