• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պարետային ժամ Աֆղանստանում

aliq 21:02 | 24.07.2021
aliq 21:02 | 24.07.2021
Kabul

Աֆղանստանի իշխանությունները պատերազմից տուժած երկրի մեծ մասում պարետային ժամ են մտցրել՝ թալիբների հարձակումները կանխելու համար: Գիշերային պարետային ժամ է սահմանվել 34 նահանգներից 31-ում:

Ըստ Աֆղանստանի ՆԳՆ-ի՝ թալիբների գործունեությունը «սահմանափակելու» նպատակով մտցված պարետային ժամը գործելու է տեղական ժամանակով 22:00-ից մինչեւ 04:00-ն:

Tolo News հեռուստաալիքը նշել է, որ պարետային ժամը չի տարածվում միայն երկրի երեք նահանգների ՝ Քաբուլի, Նանգարհարի եւ Փանջշերի վրա:

Աֆղանստանում կառավարական ուժերի եւ  «Թալիբան» շարժման զինյալների միջեւ ռազմական բախումներ են ընթանում: «Թալիբան» շարժումը  զգալի տարածքներ է գրավել գյուղական շրջաններում եւ հարձակում նախաձեռնել խոշոր քաղաքների վրա:

Զինված խմբավորումն ակտիվացավ, երբ միջազգային խաղաղապահ ուժերը` ԱՄՆ ղեկավարությամբ, մայիսի 1-ից սկսեցին դուրս բերել ուժերը Աֆղանստանից, որտեղ «Թալիբանն» արդեն տասնյակ շրջաններ իր վերահսկողության տակ է վերցրել:

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն երեկ համատեղ հայտարարությամբ թալիբներին հորդորել են դադարեցնել ռազմական հարձակումները եւ անցնել խաղաղ բանակցությունների:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Pfizer-ի խմբաքանակը, «կարմիր գոտին» եւ իսրայելցի հյուրերը
հաջորդը
Հեռախոսով քննարկել են տարածաշրջանային խնդիրները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն