• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

30 տարի կույր եւ բանտարկված

aliq 19:49 | 30.07.2021
aliq 19:49 | 30.07.2021
bear

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործընկեր Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունն (IAR) ահազանգել է Հայաստանի Արմավիրի մարզում բանտարկված սարսափելի պայմաններում պահվող արջի մասին։

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր եւ տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ընդգծել է կառավարության հրատապ քայլերի անհրաժեշտությունը՝ փրկելու համար ծեր արջին, որպեսզի կենդանին կարողանա իր մնացած տարիներն անցկացնել հիմնադրամի խնամքի տակ:

Տխուր արջի մենությունը

Միջազգային մամուլն Արմավիր քաղաքում շուրջ 30 տարի բանտարկված կույր արջի պատմությունը վերնագրել է «Ամենատխուր արջը»:

Հեղինակավոր ամերիկյան եւ բրիտանական Washington times, The Sun, Daily mail, Mirror, dailystar.co.uk, The Irish Sun եւ այլ պարբերականներ ու գործակալություններ գրել են Հայաստանում սարսափելի պայմաններում ապրող ծեր եւ կույր Նելսոն արջի մասին, որին նույն վանդակի մեջ արդեն 3 տասնամյակ շարունակ պահում է Արմավիրի մասնավոր կենդանաբանական այգու տնօրեն Արմեն Թադեւոսյանը։

IAR-ը ՀՀ Կառավարությանը հորդորել է միջամտել եւ փրկել կենդանուն։ IAR եւ FPWC թիմերը պատրաստակամ են անմիջապես օգնելու կենդանուն, երբ ստանան նրան փրկելու համաձայնությունը։

«Արջի ծառայություն արջին» փակ բաժնետիրական վանդակներ

Մինչ օրս ՀՀ տարբեր մասնավոր տարածքներում շարունակում է բանտարկված մնալ մոտ 20 արջ, որոնք մասնագիտական օգնության կարիք ունեն:

2017-ին Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը սկսել են «Մեծ արջ փրկարարական աշխատանքները»՝ փորձելով փրկել Հայաստանում վանդակներում պահվող բոլոր արջերին:

Արջերի փրկության ծրագրի շրջանակում գործընկեր կազմակերպությունների ջանքերով ոչ բարեկեցիկ պայմաններից փրկվել է մոտ 35 արջ, ստեղծվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ փրկված կենդանիներն ապրում են պատշաճ սննդակարգով ապահովված եւ մասնագետների խնամքի ներքո։

Ձայն բարբառո

Հիմնադրամի միջազգային գործընկեր IAR-ը իր BREAK THE CAGE արշավի շրջանակում մեկնարկել է նաեւ ստորագրահավաք, որով նախատեսվում է խստացնել պատիժը ՀՀ-ում վայրի բնությունից արջ որսալու համար։

Բնապահպանները բազմիցս ահազանգել են Արմավիր քաղաքի «մասնավոր կենդանաբանական այգում» պահվող կենդանիների անմխիթար վիճակի մասին։

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հավելյալ տեղեկության, հարցազրույցների կամ այլ ձեւաչափով տվյալների տրամադրման համար ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրել է կապ հաստատել 37493 32 22 32 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հասցեով։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կատալոնիայի նախկին ղեկավարը զրկվել է անձեռնմխելիությունից
հաջորդը
Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն