• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Գրքի տոնն ավարտվեց. հայտնի են մրցանակակիրները

Անուշ Առաքելյան 20:30 | 02.08.2021
Անուշ Առաքելյան 20:30 | 02.08.2021

Համեստ Գրիգորյանի ձեռքի տոպրակը ծանրանում է ամեն անգամ, երբ նա մոտենում է նոր տաղավարի: Նա գրքի երեւանյան փառատոների մշտական այցելուներից է։ Ամեն ամսվա աշխատավարձի զգալի մասը հենց գրքերին է հատկացնում։ Ընթերցասեր կնոջն այսօր Թումանյանի տուն-թանգարանի նոր հրատարակություններն են գրավել: Ասում է՝ գիրքը բոլոր ժամանակների լավագույն նվերն է, այստեղ նա նաեւ այդ նպատակով է: Գրքատոնն էլ շահավետ գնումներ անելու լավ առիթ է համարում:

Շուրջ 40 մեծ ու փոքր հրատարակչություններ այս տարի ընթերցողին առաջարկեցին գիրք գնել  20-60% զեղչով։ Բեսթսելլերներ լույս ընծայող «Նյումեգ» հրատարակչության աշխատակիցները հաստատում են՝ շատերը գալիս են զեղչերի համար:

Newmag publish

«Նյումեգ»-ի վաճառքի եւ մարկետինգի պատասխանատու Գոհար Ալեքսանյանն իր սեփական վերլուծությունն է արել : Ասում է՝ առաջին օրն ավելի մեծ էր մարդկանց հոսքը, բայց վաճառքից դժգոհ էին, երկրորդ օրը հակառակ պատկերն էր. հոսքը քիչ էր, շատ էին գնորդները:

«Շուրջ 40 անուն գիրք ենք վաճառել,- հավելում է հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Ավետիս Հարությունյանը,- արագ սպառվել են նախորդ ամիս հրատարակված Նարինե Աբգարյանի «Սիմոն»-ը, Ժան-Ֆիլիպի ու Պատրիկ Ֆորիի «Զիդան. երկու կյանք»-ը, Ալեքս Մայքլիդիսի՝ «Կույսեր»-ը: «Նյումեգ»-ն այս փառատոնի ընթացքում նաեւ երկու նոր գրքի շնորհանդես ունեցավ, եւ առհասարակ, շնորհանդեսների, բանախոսությունների, հեղինակների հետ հանդիպումների պակաս չեղավ։

Թումանյանի թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանը փառատոնը կարեւորում է համագործակցության տեսանկյունից. «Թանգարանը երկու օրվա ընթացքում կապ է հաստատել նոր գրախանութների հետ՝ նոր հրատարակություններն ավելի ակտիվ շրջանառության մեջ դնելու համար: Անցյալ տարի թանգարանի հրատարակած գրքերը գրախանութներում հասանելի դարձան հենց Բուքֆեստի շնորհիվ։ Այս տարի եւս երկու գրախանութի հետ ենք պայմանավորվածություն ձեռք բերել, նոր համագործակցություն ենք ակնկալում նաեւ երկու հրատարակչությունների հետ»:

«Դարակ» հրատարակչության տնօրեն Աշոտ Գաբրիելյանի կարծիքով փառատոնը միմյանց ճանաչելու, գրաշուկայի ընդհանուր պատկերը տեսնելու միջոց է: «Նախորդ փառատոնի համեմատ ակտիվությունն է պակասել»,- նշում է «Դարակ»-ի տնօրենը՝  դա պայմանավորելով վերջին երկու տարվա իրադարձություններով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանն ասում է՝  փառատոնն ընդլայնելու, միջազգային գրաշուկայի հետ կապեր հաստատելու մտադրություն ունեն: «Գրահրատարակչության ոլորտում աշխուժություն կա,- ասում է նա եւ ցույց տալիս երեք տասնյակի հասնող հրատարակչությունների տաղավարները: Գրախանութներում գրքերի պահանջարկը մեծացել է, հայկական գրաշուկայի համար օտարերկրյա գրքերի հեղինակային իրավունքների ձեռքբերման թվերն աճել են, գործընթացը հեշտացել է: Եթե 10 տարի առաջ արտերկրի գործակալներին համոզում էին, որ Հայաստանում գիրք վաճառվում է, հիմա դրա կարիքը չկա»,- Արմեն Սարգսյանը դա վերագրում է ընթերցանությունը խթանող բազմաբնույթ միջոցառումներին, որոնց շարքում իր ուրույն տեղն ունի գրքի երեւանյան փառատոնը:

Օգոստոսի 1-ին՝ փակման օրը, հայտնի դարձան նաեւ այս տարվա մրցույթի հաղթողների անունները: «Արձակ» անվանակարգում ներկայացվել էր 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ:

Lusine Yeghyan
«Պոեզիա» անվանակարգում մրցանակ ստացավ երիտասարդ բանաստեղծ Լուսինե Եղյանը: Նրա մուտքը գրական դաշտ «Գրեթերթ»-ով է եղել: Մրցանակը Լուսինեին տրվեց «Երկիր պատ» շարքի համար: Բանաստեղծությունների երկու ժողովածու ունի Լուսինեն, հաջողված է համարում 2019-ին լույս տեսած «Ինքնահոսի» ժողովածուն:

«Ակորդեոն, զուռնա, դհոլ» եւ «Դավաճանություն» պատմվածքների համար առաջին մրցանակի արժանացավ Հովիկ Աֆյանը:  Աֆյանը «Միս ուտողները» , «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուի, «Կարմիր» վեպի հեղինակն է։ «Մի շարք մրցանակաբաշխությունների եմ մասնակցել, բայց առաջին անգամ եմ հաղթում»,- արձակագիրը սրանով է կարեւորում մրցանակը:

Hovik Afyan
Հաղթողները ստացան նաև «Եղիշե Չարենց» հուշամեդալներ,  իսկ մրցանակային՝ 250000-ական դրամը, ինչպես նշեցին,  կծառայի նոր գործերի հրատարակմանը:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շահառուների թիվն ավելացել է 35-ով
հաջորդը
Կրակ են բացել Կութի ու Երասխի ուղղությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն