• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մարել կրակը ցանկացած գնով

aliq 22:20 | 10.08.2021
aliq 22:20 | 10.08.2021
Հրդեհ Հունաստանում

Հունաստանի հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ տասը մարդ է ձերբակալվել անտառներն ինչպես մտադրված, այնպես էլ հանկարծակի հրկիզելու կասկածանքով: Ազգային պարկեր, անտառներ ու բնության գիրկ գնալու արգելքը Հունաստանում երկարացվել է մինչեւ օգոստոսի 13-ը:

Մի քանի օրում՝ 586 հրդեհ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շնորհակալություն է հայտնել Հունաստանում բնական հրդեհների դեմ պայքարում օգնություն առաջարկած երկրներին: «Մեր երկրի համար ամենածանր այս օրերին շարունակում ենք պայքարել կրակի դեմ: Բայց մեր առջեւ աննախադեպ մասշտաբների տարերային աղետ է. մի քանի օրում Հունաստանի բոլոր անկյուններում 586 հրդեհ է բռնկվել։ Անոմալ շոգից ու երկար ամիսների երաշտից հետո առաջացած այս հրդեհները շատ դժվար է մարել»,- ընդգծել է Միցոտակիսը:

Ըստ Հունաստանի ԱԳՆ-ի՝ երկրում մոլեգնող հրդեհների մարման համար Հունաստանը Ռուսաստանի Դաշնությունից երկուական Իլ-76 ինքնաթիռ եւ Մի-8 ուղղաթիռ է խնդրել: Հունա-ռուսական միջկառավարական խառը հանձնաժողովի համանախագահներ, Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսի եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաեւ այս հարցը: Վարվիցիոտիսը շնորհակալություն է հայտնել Սավելեւին Հունաստանի համար դժվարին պահերին Ռուսաստանի անմիջական եւ գործնական  օգնության համար։

Կփորձեն ընդառաջել

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան հնարավորության դեպքում երկու հրշեջ ինքնաթիռ կուղարկի Հունաստան՝ մեծ չափերի հասած հրդեհների մարմանն աջակցելու նպատակով: Նա ընդգծել է, թե քննարկվում է Հունաստանի կողմից ներկայացված հրշեջ ինքնաթիռի հայտը, եւ Թուրքիայում հրդեհների թուլացմանը զուգահեռ կփորձեն ընդառաջել Հունաստանի այդ դիմումին: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը եւս սոցցանցային գրառմամբ հայտնել է, թե խոսել է թուրք պաշտոնակցի հետ, որը խոստացել է երկու հրշեջ ինքնաթիռ ուղարկել Հունաստան:

Թուրքիայում անտառային հրդեհների ամենաուժգին տարածվելու օրերին Հունաստանը պատրաստակամություն էր հայտնել հրշեջ ինքնաթիռ ուղարկելու Թուրքիա, սակայն իր տարածքում էլ անտառային հրդեհներ բռնկվելու պատճառով չէր կարողացել ուղարկել դրանք:

ԱՄՆ-ը Թուրքիա երկու հրշեջ ուղղաթիռ ուղարկելու պատրաստակամություն է հայտնել՝ անտառային հրդեհների մարմանն աջակցելու նպատակով։

Հրդեհներից վնասը՝ 35 միլիարդ դոլար

Թուրքիայի մեջլիսի՝ ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված պատգամավոր Չեթին Օսման Բուդաքը խոսել է Թուրքիայում տասներեք օր շարունակվող հրդեհների պատճառած վնասների մասին: Պատգամավորն ընդգծել է, որ հրդեհների պատճառած վնասները կարող են գերազանցել 300 միլիարդ թուրքական լիրան (35 միլիարդ դոլար): Ընդդիմադիր պատգամավորը հայտնել է նաեւ անասնապահության, մեղվաբուծության ու մի շարք բուրումնավետ բույսերի ոչնչացման մասին:

7,7 միլիոն հեկտար անտառ՝ հրո ճարակ

ՌԴ բնական պաշարների եւ բնապահպանության նախարար Ալեքսանդր Կոզլովը հայտարարել է, որ Ռուսաստանում այս տարի հրո ճարակ է դարձել 7,7 միլիոն հեկտար անտառածածկույթ, ինչը մեկ ու կես անգամ գերազանցել է նախորդ տարվան, թեեւ նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի քիչ հրդեհներ են եղել: Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի տարածքում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը դեռեւս չափազանց լարված է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան փախստականների բեռի տա՞կ
հաջորդը
Բռնադատվածներն իրենց անտեսված են զգում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն