• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սեպտեմբերին՝ հայտարարություն, հոկտեմբերին՝ զորավարժություն

aliq 18:37 | 23.08.2021
aliq 18:37 | 23.08.2021
Collective Security Treaty Organization

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները պայմանավորվել են մինչեւ սեպտեմբերի 16-ը մշակել Աֆղանստանից բխող սպառնալիքներին համատեղ հակազդելու միջոցներ: «Իրական ռիսկեր կան ամբողջ եվրասիական տարածաշրջանի եւ ահասարակ աշխարհի համար»,- շեշտել է նա:

Պեսկովը նշել է, որ ՀԱՊԿ երկրները վտանգավոր միտում են համարել Աֆղանստանում ԻՊ-ի ուժեղ դիրքերի պահպանումը, որը վտանգ է ներկայացնում ՀԱՊԿ-ի տարածքի համար: (ԻՊ-ը՝ «Իսլամական պետությունը», ահաբեկչական ճանաչված ու ՌԴ-ում արգելված կազմակերպություն է):

Ըստ Պեսկովի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորում է ՀԱՊԿ-ի երկրների տարածք  Աֆղանստանից արմատական իսլամիզմի ներթափանցումը կանխելը եւ նաե՛ւ սոցցանցերի ու համացանցի օգտագործմամբ գրոհայինների շարքեր քաղաքացիների հավաքագրումը խոչընդոտելը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ դեռեւս սուր է աֆղանական թմրանյութերի շրջանառության խնդիրը, ուստի ՀԱՊԿ-ը այդ առումով եւս ուշադրությամբ հետեւելու է իրադարձությունների զարգացմանը:

Ընդգծվել է Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի, ՄԱԿ ԱԽ-ի եւ G20-ի ջանքերի համակարգման անհրաժեշտությունը։

ՀԱՊԿ-ի ներգրավումը պարտադիր չէ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, սեպտեմբերին համատեղ հայտարարություն կտարածեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունը կստորագրեն ՀԱՊԿ անդամ արտգործնախարարները։

Ռազմական կառույցի ղեկավարը հայտարարել է, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերն այս տարվա հոկտեմբերին կանցկացնեն «Փոխազդեցություն-2021» զորավարժությունները: Զասը նշել է, որ նախատեսվում են նաեւ «Էշելոն-2021» նյութական եւ տեխնիկական աջակցության ուժերի, ինչպես նաեւ «Պոիսկ-2021» հետախուզական ստորաբաժանումների զորավարժություններ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ զորավարժությունների թեմաները շատ արդիական են՝ կապված Աֆղանստանում առկա իրավիճակի հետ: Կիրականացվեն անօրինական ռազմական կազմավորումների ոչնչացման վարժանքներ:

Զասը մտահոգություն է հայտնել, որ զինյալների դեմ դիմադրությունը Աֆղանստանում կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Նա ընդգծել է, որ Տաջիկստան-Աֆղանստան սահմանը պահպանելու համար լրացուցիչ ուժերի, այդ թվում ՀԱՊԿ-ի ներգրավումը պարտադիր չէ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կառուցապատում առանց փորձաքննության
հաջորդը
500 տ բժշկական ապրանք Աֆղանստան հասցնել չի հաջողվում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն