• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

«Հայարտի» տրանսֆորմացիաները եւ ներկան

Անուշ Առաքելյան 19:00 | 09.09.2021
Անուշ Առաքելյան 19:00 | 09.09.2021

Հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքի այս հրավերը դեռեւս «զարդարում» է «Հայարտ» մշակութային կենտրոնի «կլորներից» մեկի դուռը: Սա թերեւս, վառ ապացույցն է այն բանի, որ ժամանակակից արվեստի կենտրոնը պարբերաբար բովանդակային անհեթեթ փոփոխությոններ է կրել:

Hayart
Մի հատվածը, նույնիսկ, քիչ էր մնում դառնար առեւտրի կենտրոն: Հայարտի տրանսֆորմացիաների, անցյալի ու ներկայի մասին խոսել ենք նորանշանակ տնօրեն, երաժշտագետ, «Արէ» փառատոնի տնօրեն Մարինե Կարոյանի հետ:

«Բոչկաներն» ու «Հայարտ»-ի ստեղծումը

Պոստմոդեռնիզմի շրջանի այս շենքը 1970-ականների վերջին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի ու Գեւորգ Արամյանի նախագծով է կառուցվել: Այն, Հենրիկ Իգիթյանի ու ժամանակի ականավոր նկարիչների ջանքերով 1972 թվականին հիմնադրած ժամանակակից արվեստի կենտրոնի նոր մասնաշենքն էր: Շահագործման հանձնվելուց հետո հանրությունը դրան տվեց «կլորներ», «բոչկաներ», «տակառներ» անունները: Շենքը բացվեց 1985 թվականին, բայց միանշանակ չընդունվեց. շատերը հիացած էին, մի մասն էլ այն համարում էր աբսուրդային:

Hayart
Ի սկզբանե շենքը տեխնիկական շատ խնդիրներ ուներ: Կառույցի ստորին հատվածում ըստ նախագծի, ջրավազան էր կառուցվել, որն աշխատեց ընդամենը մի քանի օր՝ ջրի շրջանառության թերությունների պատճառով: Դատարկ տարածքը հետագա տարիներին հողով լցվեց: Ապակյա տանիքը փոխարինվեց թիթեղյա ոչ որակյալ տանիքով: 90-ականների առաջին տարիներին «կլորները» հիմնականում փակ էին:

1996-ին Հենրիկ Իգիթյանը հրաժարվեց շենքից, հանձնեց քաղաքապետարանին՝ նոր մասնաշենքի կառուցման պայմանով: Բայց նորանկախ Հայաստանում գործող ժամանակակից արվեստագետների համար այն հասցրել էր սիրված կենտրոն դառնալ, եւ հենց նրանք էլ փորձում էին համոզել Հենրիկ Իգիթյանին հրաժարվել շենքը վերադարձնելու մտքից: Համոզել չհաջողվեց, իսկ տարածքը պահպանվեց արվեստագետների բարձրացրած բողոքի ալիքի շնորհիվ:

«Հայարտ»-ի բեղուն շրջանը

Շինությունը օտարվեց ժամանակակից արվեստի թանգարանից, եւ որոշ ժամանակ անց քաղաքապետարանը «տակառներում» հիմնադրեց «Հայարտ» մշակութային կենտրոնը, որի տնօրեն նշանակվեց Նորայր Այվազյանը:

«Հայարտ» ՝ Հայաստան եւ արտերկիր. Այն ի սկզբանե սփյուռքի հետ կապերի մշակութային կենտրոն պետք է լիներ: Որպես գործի լավ սկիզբ Գառզուն գրաֆիկական գործեր նվիրեց: Սփյուռքի հետ կապը չստացվեց, «Արտ»-ը հետագայում ներկայացվեց արվեստ իմաստով:

«Հայարտ»-ը քաղաքապետարանի հաշվեկշռի վրա գտնվող օղակ էր, պետական ֆինանսավորում չուներ, բայց անկախության սերնդի արվեստագետների, երիտասարդ տնօրենի էնտուզիազմի շնորհիվ այստեղ բեղուն շրջան սկսվեց:

Hayart
Առաջին՝ «արեւելք-արեւմուտք-կոնտեքստ» ցուցահանդեսը հիմնված էր փաստագրության վրա, հետագա ցուցադրությունները նույնպես փորձարարական էին, նախագծեր էին իրականացվում արտասահմանյան ցուցասրահների հետ:

Ռեսուրսներն այստեղից-այնտեղից հայթայթելով՝ «Հայարտ»-ը հասցնում էր տարեկան վեց նախագիծ իրականացնել: Կենտրոնն այդ տարիներին կարողացավ փոխել արվեստային աշխարհի մասին ժամանակակից արվեստագետների եւ արվեստի դաշտի ընկալումը:

2004-ին քաղաքապետարանը որոշեց կասեցնել կենտրոնի գործունեությունը: Մինչ փակվելը եղավ վերջին ցուցահանդեսը։ Կոնցեպտուալ արվեստի ներկայացուցիչ Սարգիս Զաբունյանի «Ներսում» ցուցահանդեսը կազմակերպվել էր Անտիբ քաղաքի Պիկասոյի անվան թանգարանի հետ համատեղ:

Աներեւակայելի տրանսֆորմացիաներ

Պիկասոյի թանգարանի հետ կազմակերպված ցուցահանդեսից հետո «Հայարտ»-ի շենքերից մեկը գործեց որպես էկզոտիկ սողունների կենտրոն՝ էկզոտարիում: «Կենտրոնի տրանսֆորմացիաներն աներեւակայելի են»,- ասում է ներկայիս տնօրեն Մարինե Կարոյանն ու հավելում. «Հայարտ»-ի հանդեպ վերաբերմունքը մեծ հաշվով ցույց է տալիս , թե Հայաստանում Սարգիսին ինչն էր գալիս փոխարինելու: Ըստ իշխող վերնախավի, «Հայարտ»-ի կարիքն այլեւս չկար»:

2005 թվականին տնօրինությունը փոխվեց, բայց «Հայարտ»-ն իր նոր բովանդակությամբ չհաջողեց:

Մարինե Կարոյանի խոսքով՝ կենտրոնի  պատմությունը կապված է եղել քաղաքապետերի փոփոխության, նրանց քմահաճույքների, նախասիրությունների հետ: Թերեւս դրա հետեւանքն էլ համարում է այն, որ «կլորներից» մեկն օրվա քաղաքապետը 2013 թվականին անժամկետ տրամադրել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահին: «Զավեշտն այն է, որ Իսաբեկյան ցուցասրահին հատկացրել է շենքի մուտքը, որը Մաշտոց փողոցից է, «Հայարտ»-ն էլ  սկսել է գործել շենքի ելքում:

Hayart
Էդուարդ Իսաբեկյանի արվեստն այլ ժամանակի է, առնչություն չունի ժամանակակից արվեստի հետ: Քավոր-սանհերական հարաբերությունների շնորհիվ անժամկետ նվիրվել է, եւ այժմ հասկանալի չէ, թե ով՝ ինչ է անում: Ստացվում է քաղաքի ղեկավարը միանձնյա որոշումներ է կայացնում, ավագանին, խորհուրդն էլ անտարբեր են խնդրին, ոչ մի արգելք չկա, որ նման թյուրիմացություններ չլինեն»,- ասում է Մարինե Կարոյանը։ Միակ լուծում նա համարում է Իսաբեկյան ցուցասրահը կենտրոնից առանձնացնելը։ Այս հարցով քանիցս դիմել է նաեւ քաղաքապետարանին:

«Հայարտ»-ի ապագա ծրագրերն ու շենքային վատ պայմանները

«Հայարտ» մշակութային կենտրոնը վերաբացվեց այս տարվա հուլիսին։ Կենտրոնի նոր տնօրեն Մարինե Կարոյանն ու  արվեստագետների 15 հոգանոց թիմը փորձում են կենդանացնել կառույցը՝ նորարարական գաղափարներ, նախագծեր իրականացնելով: Առաջինը ԱՐԷ կատարողական արվեստների փառատոնն էր, երկրորդը ֆոտոֆեստ. ժապավենից՝ թվանշանային խորագրով լուսանկարչական փառատոնը, էլեկտրոնային երաժշտության համերգներ են եղել։

Hayart
Hayart
Hayart

Ըստ տնօրենի՝ միջոցառումների ընթացքում հանդիսատեսի պակաս կար, ժամանակի ընթացքում ժամանակակից արվեստով հետաքրքրվողները կենտրոնի տեղը պարզապես մոռացել են: «Հիմա որքան պետք է աշխատես, յուրօրինակ բովանդակություն մտցնես, որ քիչ- քիչ հետաքրքրությունը մեծանա, թեպետ շարժ նկատվում է»,- ասում է Մարինե Կարոյանը:

«Հայարտ»-ի շենքը 25 տարի անմխիթար վիճակում է եղել, միայն մասնակի նորոգումներ են արվել, բայց առաջնային խնդիրներից է տանիքներից հոսող անձրեւաջրերը:

Hayart
Hayart
Hayart

«Քաղաքապետարանի հետ, նաեւ մեր ուժերով, պետք է նորոգենք կառույցը՝ դեռեւս փուլային տարբերակով: Քաղաքապետարանում կան մարդիկ, որ հասկանում են այս կառույցի արժեքը: Եթե հնարավոր լինի մինչեւ նոյեմբեր «Հայարտ»-ի տանիքը նորոգել, պատերը թարմացնել, ապա մտադիր ենք մեծ ցուցահանդես կազմակերպել»,-ծրագրերի մասին պատմում է Կարոյանը:

«Վերածնունդ» հիմնադրամը, պոլսահայ անվանի լուսանկարիչ Արա Գյուլլերի թանգարանը՝ Ստամբուլում եւ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը՝ Ֆրեզնոյում «Հայարտ»-ում ցուցադրություն կազմակերպելու առաջարկ են արել: Մտադիր են ցուցադրել 1975 թվականին Փարիզում Գյուլլերի արած Վիլյամ Սարոյանի լուսանկարների սեւ-սպիտակ շարքը:

«Հայարտ»-ը պետք է միջազգային ստանդարտներին համապատասխան լինի, որպեսզի դրսի մշակութային կենտրոնների հետ հնարավոր լինի համագործակցել: Շենքը վերականգնելու համար կդիմենք նաեւ դրամաշնորհների»,- ասում է Մարինե Կարոյանը:

Վերջերս կենտրոնը Creative Europe՝ ստեղծագործ Եվրոպա-ի մաս կազմող Perform Europe հարթակի դրամաշնորհ է շահել, որով սկսելու է համագործակցությունը եվրոպական արվեստի կենտրոնների հետ: Տնօրենի խոսքով բարձր նշաձող են սահմանել թե՛ որակի, թե՛ բովանդակության առումով: «Հայարտ»-ը պետք է չզիջի եվրոպական ժամանակակից արվեստ ցուցադրող կենտրոնների բովանդակությանը:

«Անբարեկարգ շենքային պայմանների պատճառով երբեմն շատ նախագծեր իրականացնելու հնարավորությունից զրկվում ենք, այսինքն՝ համագործակցության ուղիները փնտրում, գտնում ենք, հետո երբ ծանոթանում են պայմաններին, հրաժարվում են»:

Գյոթե ինստիտուտի առաջարկով նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այստեղ գերմանացի գիտնականների հայտնագործություններին վերաբերող ցուցադրություն է սպասվում:

Մարինե Կարոյանն ասում է՝ ծրագրերի մեծ ցուցակ ունեն, «Կինո, թատրոն, երաժշտություն, ցուցահանդես, վիզուալ արտ, ինստալյացիաներ, պերֆորմանսներ, կարեւոր չէ՝ ուղղությունն ու ժանրը, կարեւորը՝ բարձր որակն է, որ մենք մեր արածից չամաչենք»:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ոչ միայն ցամաքում, այլեւ՝ օդում
հաջորդը
Մեկնարկել են «Արեւմուտք 2021» զորավարժությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 3

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 4

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն